ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Տիբեթի արտաքսման մեջ գտնվող հոգևոր առաջնորդ Դալայ Լամային՝ չնայած Չինաստանի կողմից հնչեցվող նախազգուշացումների:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, նախագահ Օբաման հանդիպում կանցկացնի Դալայ Լամային հետ, քանի որ վերջինս «հանդիսանում է մեծ հարգանք վայելող կրոնական և մշակութային առաջնորդ»:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգները սատարում է Դալայ Լամայի կողմից զբաղեցրած «միջին ճանապարհի» մոտեցումը, որի համաձայն Տիբեթի ժողովուրդը չպետք է միաձուլվի, սակայն միաժամանակ նաև չպետք է անկախություն պահանջի Չինաստանից:
Արձագանքելով նախագահ Օբամայի և Դալայ Լամայի միջև կայանալիք հանդիպման մասին լուրերին՝ Չինաստանի արտգործնախարարությունը հորդորել է ԱՄՆ-ի նախագահին հրաժարվել Տիբեթի հոգևոր առաջնորդի հետ կայանալիք հանդիպումից:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը զգուշացրել է, որ Դալայ Լամայի հետ հանդիպման ծրագրերից չհրաժարվելը «դիվանագիտական լուրջ հետևանքներ» կունենա:
«Դալայը քաղաքական աքսորյալ է, որն արդեն երկար ժամանակ թաքնվում է կրոնի հետևում՝ Չինաստանի դեմ ուղղված անջատողական գործողությունների մեջ ներառված լինելու նպատակով: Միացյալ Նահանգների կողմից երկրի առաջնորդի և Դալայի միջև հանդիպում անցկացնելը կդառնա Չինաստանի ներքին գործերի մեջ անընդունելի միջամտություն, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի խախտում: Բացի այդ, նման հանդիպումը լուրջ վնաս կհասցնի Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններին» - ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը: