ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը կներկայացնի պետական մարմինների կողմից իրականացվող գաղտնալսման վիճահարույց եղանակներում հնարավոր փոփոխություններ իրականացնելու շուրջ իր որոշումը:
Նախագահ Օբամայի կողմից ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում կայանալիք հայտարարության մեջ անդրադարձ կկատարվի ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից անցյալ տարվա օգոստոս ամսին ստեղծված հատուկ հանձնաժողովի մշակած 46 առաջարկություններին:
Դեռևս պարզ չէ, թե որ առաջարկություններն են ընդունվել նախագահ Օբամայի կողմից, սակայն վերլուծաբանները կանխատեսում են «համեստ քայլեր»՝ ուղղված վերահսկողության և թափանցիկության բարելավման:
ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենի կողմից անցյալ տարի գաղտնի նյութերի կատարված հրապարակումները նպաստել են ԱՄՆ-ի պետական մարմինների կողմից իրականացվող լրտեսական ծրագրերի մասին մանրամասների բացահայտման:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը պնդում է, որ Ռուսաստանում ապաստան ստացած Սնոուդենը գողացել է 1,7 միլիոն գաղտնի փաստաթուղթ:
ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնիի համաձայն, Սնոուդենի կողմից գաղտնի փաստաթղթերի հրապարակումը «վնասակար» է եղել, սակայն նախագահ Օբաման «լեգիտիմ» է որակում դրանց արդյունքում ծավալված քննարկումները: