Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման ստորագրել է հարկերի մասին օրենքը


Նախագահ Օբաման ստորագրել է հարկերի մասին օրենքը
Նախագահ Օբաման ստորագրել է հարկերի մասին օրենքը

ԱՄՆ–ի նախագահը ստորագրել է հարկերի նվազեցման մասին օրենքների փաթեթը՝ երկարաձգելով նախագահ Բուշի փաշտոնավարման ժամանակ ընդունած հարկերի նվազեցման միջոցները։ Օրենքների փաթեթի ընդհանուր արժեքը կազմում է 858 միլիարդ դոլար և նախատեսված է նոր տարվանից Ամերիկայի քաղաքացիների կողմից վճարվող հարկերը նույն մակարդակի վրա պահպանելու համար։

Օրենքով նախատեսվում է պահպանել նախորդ նախագահ Բուշի պաշտոնավարման ժամանակ ընդունած հարկային նվազեցումները հարուստ և միջին դասի ամերիկացիների և 13 ամսով երկարացնել արտոնությունները գործազուրկների համար, ինչպես նաև երկու տոկոսով նվազեցնել աշխատավարձի հարկը։

Օրենքը ստորագրվել է նախագահ Օբամայի կողմից հանրապետական օրենսդիրների հետ փոխզիջումների գալու արդյունքում, որպեսզի հարկային նվազեցումները չսպառվեն դեկտեմբերի 31–ին։

XS
SM
MD
LG