Մատչելի հղումներ

Նախագահ Օբամա. «Հարկային օրենսդրությունում փոփոխությունները նպաստելու են ԱՄՆ–ում աշխատատեղերի ստեղծմանը»


Նախագահ Օբամա. «Հարկային օրենսդրությունում փոփոխությունները նպաստելու են ԱՄՆ–ում աշխատատեղերի ստեղծմանը»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրկին անգամ կոչ է անում ԱՄՆ–ի Կոնգրեսին վերացնել հարկային օրենսդրության այն դրույթները, որոնք հարկային արտոնություններ են տրամադրում աշխատանքը ԱՄՆ–ից արտասահման տեղափոխող ընկերություններին։

Ամենշաբաթյա իր ուղերձում Օբաման ասել է, թե հարկային արտոնություններ պետք է տրամադրվեն Միացյալ Նահանգներում նոր աշխատատեղեր ստեղծող և արդեն իսկ գոյություն ունեցողները պահպանող ընկերություններին։

Նախագահն ասել է նաեւ, որ հանրապետականները պայքարում են աշխատատեղերը արտասահման տեղափոխելու դեպքում տրամադրվող հարկային գայթակղիչ արտոնությունները պահպանելու համար։

XS
SM
MD
LG