Մատչելի հղումներ

Օբամա. «Կարծում եմ՝ Սոչիում անվտանգությունն ապահովված է»


Obama

Բարաք Օբաման հորդորել է Սոչի ուղևորվող ամերիկացիներին գրանցվել ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունում և ծանոթանալ այս գերատեսչության կողմից անհատական անվտանգության վերաբերյալ տրամադրվող հրահանգներին

ԱՄՆ-ի նախագահն իր վստահությունն է արտահայտել Ռուսաստանի կողմից երկրում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ձեռնարկվող անվտանգության միջոցառումների կապակցությամբ՝ շեշտելով, որ «Սոչիում անվտանգությունն ապահովված է»:

Հանդես գալով ամերիկյան «Սի-Էն-Էն» հեռուստաընկերության եթերում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը, որպես օլիմպիական խաղերի կազմակերպիչ, քաջ գիտակցում է Սոչիում անվտանգության ապահովման կարևորությունը:

Պատասխանելով այն հարցին, թե ձմեռային օլիմպիադայի նախօրեին ինչ կասեր խաղերի ընթացքում անվտանգության հետ կապված մտահոգություններ ունեցող իր բարեկամներին՝ նախագահ Օբաման պատասխանել է, որ կասեր նրանց, թե Սոչիում անվտանգությունն ապահովված է:

«Նման խոշոր միջազգային միջոցառումները սակայն միշտ կապված են որոշակի վտանգների հետ», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

«Ես չէի ցանկանա ամբողջությամբ բացառել նման ռիսկերը: Ինչպես մենք ինքներս ենք համոզվել այստեղ, Միացյալ Նահանգներում, մասնավորապես՝ Բոստոնի մարաթոնի օրինակի վրա, առկա են վտանգներ, որոնք ներկայացնում են «միայնակ գայլերը» և վնաս հասցնելու նպատակ հետապնդող փոքր խմբավորումները», - պարզաբանել է ԱՄՆ-ի նախագահը:

Բարաք Օբաման հորդորել է Սոչի ուղևորվող ամերիկացիներին գրանցվել ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունում և ծանոթանալ այս գերատեսչության կողմից անհատական անվտանգության վերաբերյալ տրամադրվող հրահանգներին:
XS
SM
MD
LG