Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը կրճատել է Ասիա կատարվող շրջագայությունը


ԱՄՆ-ի կառավարության գործունեության դադարեցումը ստիպել է նախագահ Բարաք Օբամային փոփոխության ենթարկել իր այցելության ծրագիրը՝ Ասիա կատարվող շրջագայության ընթացքում դադարեցնելով երկու այցելություն

ԱՄՆ-ի կառավարության գործունեության դադարեցումը ստիպել է նախագահ Բարաք Օբամային փոփոխության ենթարկել իր այցելության ծրագիրը՝ Ասիա կատարվող շրջագայության ընթացքում դադարեցնելով երկու այցելություն:

Պետական մարմինների գործունեության երկրորդ օրվա ընթացքում ԱՄՆ-ի Սպիտակ տանը հայտնել է, որ նախագահ Օբաման դադարեցրել է Մալայզիա և Ֆիլիպիններ այցելություն կատարելու իր ծրագրերը: Օբաման այնուամենայնիվ դեռևս նախատեսում է այցելել Ինդոնեզիա և Բրունեյ, որտեղ կմասնակցի Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության և Արևելաասիական գագաթաժողովներին:

Նախագահ Օբամայի համար, հաշվի առնելով Ասիային տրվող տնտեսական և ռազմական անվտանգության մեծ կարևորությունը, այժմ շատ կարևոր է մասնակցել Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին, քանի որ 2012 թվականին ինքը չէր այցելել այն: ԱՄՆ-ի նախագահին Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին անցյալ տարի ներկայացրել էր Միացյալ Նահանգների նախկին արտգործնախարար Հիլարի Քլինթընը:

Այս ընթացքում ներդրողները սկսել են ավելի մեծ անհանգստություն հայտնել ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակվող առճակատման կապակցությամբ՝ չնայած նախօրեին Միացյալ Նահանգների պետական մարմինների գործունեության դադարեցումը մեծ ազդեցություն չէր գործել ֆինանսական շուկաների վրա: Ուոլ Ստրիտում չորեքշաբթի օրը գրանցվել է արժեթղթերի գների և ԱՄՆ-ի դոլարի արժեքի անկում:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը, բացի այդ, ստիպված է եղել ավելի բարձր տոկոսադրույք վճարել կարճաժամկետ ֆինանսական պարտավարությունների դիմաց, քանի որ բազմաթիվ ներդրողներ խուսափել են այս ամսվա վերջում մարման ժամկետ ունեցող արժեթղթեր գնելուց՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարության կողմից նոր փոխառություններ կատարելու իրավունքի դադարեցման մոտալուտ ժամկետը:

«Գոլդման Սաքս» բանկային կազմակերպությունը չորեքշաբթի օրն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ի պետական մարմինների գործունեության կարճաժամկետ դադարեցումը մոտ 0,2 տոկոսային կետով կնվազեցնի ԱՄՆ-ի տնտեսական աճը: Կազմակերպությունը սակայն զգուշացրել է, որ կառավարության գործունեության դադարեցումը մեկ շաբաթ ժամկետով կարող է ավելի լուրջ անդրադառնալ երկրի տնտեսական աճի վրա՝ դառնալով այս ցուցանիշի մոտ 0,4 տոկոսով անկման պատճառը:
XS
SM
MD
LG