Մատչելի հղումներ

Նախագահ Օբամա. «Բանակում սեռական բնույթի հարձակումները խայտառակություն են»


Պենտագոնը հրապարակել է հաշվետվություն, որի համաձայն 2010 թվականից սեռական բնույթի հարձակումները բանակում ավելացել են 35 տոկոսով

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համաձայն, ԱՄՆ-ի զինված ուժերի ծառայողների կողմից կատարվող սեռական բնույթի հարձակումները «խայտառակություն են և նրանց կրած համազգեստի դավաճանություն»:

Այս հայտարարությամբ նախագահ Օբաման հանդես է եկել այն բանից հետո, երբ Պենտագոնը հրապարակել է հաշվետվություն, որի համաձայն 2010 թվականից սեռական բնույթի հարձակումները բանակում ավելացել են 35 տոկոսով:

Օբաման ասել է, որ այլևս անթույլատրելի է մեղավորների հետ անցկացնել զրույցներ, կրթական դասընթացներ և անտեսել հարձակումները: Նախագահի համաձայն, սեռական բնույթի հարձակումներ կատարողները պետք է դատվեն ռազմական տրիբունալի կողմից և հեռացվեն զինված ուժերի շարքերից:

Պենտագոնը նախօրեին ձերբակալել է և դադարեցրել զինված ուժերում օդուժի փոխգնդապետ Ջեֆրի Կրուսինսկիի ծառայությունն այն բանից հետո, երբ նրան ներկայացվել է ավտոմեքենաների կայանատեղիում մի կնոջ նկատմամբ սեռական բնույթի հարձակում իրականացնելու մեղադրանք:

Հատկանշական է, որ Կրուսինսկին գլխավորում էր ԱՄՆ-ի օդուժի սեռական բնույթի հարձակումների կանխման գրասենյակը:
XS
SM
MD
LG