ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և իր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնին չորեքշաբթի օրը ամբողջ թափով կվերսկսեն ընտրապայքարը: Նախագահական երկու թեկնածուները երեքշաբթի օրը զերծ են մնացել ԶԼՄ-ներում փոխադարձ քննադատություններից և բացասական մեկնաբանություններից՝ հարգանքի տուրք մատուցելով 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին:
Սպասվում է, որ ընտրարշավը վերսկսելուց հետո քննարկման հիմնական առարկան կդառնան Եգիպտոսում և Լիբիայում Միացյալ Նահանգների երկու ներկայացուցչությունների ուղղությամբ իրականացված հարձակումները:
Միթ Ռոմնին երեքշաբթի ուշ երեկոյան տարածել է հաղորդագրություն, որտեղ արտահայտել է իր զայրույթը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ ԱՄՆ-ի դեսպանատան, և Լիբիայի Բենգազի քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակումների կապակցությամբ:
Ռոմնին ասել է նաև, որ նախագահ Օբամայի վարչակազմի կողմից հարձակումների կապակցությամբ տրված առաջին արձագանքը «ամոթալի» է եղել՝ ասելով, որ հարձակում գործածներին քննադատելու փոխարեն նախագահը սատարել է նրանց:
Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածուն ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանության կողմից հրապարակված հայտարարությունը, որտեղ դատապարտվել են «մոլորված անհատների կողմից մահմեդականների կրոնական զգացումները վիրավորելուն ուղղված փորձերը»: Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանության կողմից հայտարարությունը սակայն հրապարակվել էր նախքան ԱՄՆ-ի դիվանագետների, այդ թվում Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստոֆեր Ստիվենսի մահվան մասին տեղեկությունների հայտնի դառնալը:
Արձագանքելով Ռոմնիի հայտարարությանը՝ նախագահ Օբամայի ընտրարշավի խոսնակ Բեն ԼաԲոլթն ասել է, թե «ցնցված» է հանրապետական թեկնածուի կողմից արված հայտարարությամբ: ԼաԲոլթն ասել է, որ Ռոմինին «նախընտրել է քաղաքական հարձակում իրականացնել այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները դեմ առ դեմ է կանգնել Լիբիայում աշխատող դիվանագետների ողբերգալի մահվան հետ»: