Մատչելի հղումներ

Օբաման և Ռոմնին անցկացրել են երկրորդ հեռուստաբանավեճը


Կարծիքների հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ այս հեռուստաբանավեճի ընթացքում առավելություն է գրանցել նախագահ Օբաման

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և հանրապետական նախագահական թեկնածու Միթ Ռոմնին անցկացրել են ընտրարշավի երկրորդ հեռուստաբանավեճը, որի ընթացքում բանավեճը ծավալվել է հիմնականում տնտեսության, էներգետիկայի և արտաքին քաղաքականության շուրջ:

«Սի-Էն-Էն» ընկերության կողմից նախագահական թեկնածուների բանավեճից անմիջապես հետևած կարծիքների հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ այս հեռուստաբանավեճից հետո առաջատար դիրք է գրավել նախագահ Օբաման: Նման կարծիք են հայտնել հարցման մասնակիցների 46 տոկոսը: Ռոմնիի առավելության մասին հայտնել է հարցման մասնակիցների 39 տոկոսը:

Անդրադառնալով երկրի հարկային քաղաքականությանը, նախագահ Օբաման ասել է հանրապետական իր մրցակից Ռոմնիին, որ հարուստներին հարկային արտոնությունների տրամադրումը կավելացնի երկրի բյուջեի պակասորդը և ծանր բեռ կդառնա շարքային ամերիկացիների համար: Ռոմնին սակայն արձագանքել է՝ մեղադրելով նախագահին հարուստների կողմից վճարվող հարկադրույքը բարձրացնելու ցանկություն ունենալու մեջ և նշելով, որ հարկային իր ծրագիրը կհանգեցնի աշխատատեղերի ավելացմանն ու հավասարակշռված բյուջեի ձևավորման:

Նախընտրական երկրորդ բանավեճն անցկացվել է Նյու Յորքի Հոֆստրա համալսարանում՝ «ժողովի» ձևաչափով, որի ընթացքում դեռևս որևէ կողմին չհարող ընտրողների լսարանը հարցեր է ներկայացրել երկու կուսակցությունների նախագահական թեկնածուներին:

Առաջին հարցը տրվել է մի ուսանողի կողմից, որը թեկնածուներին ուղղել է հարց այն մասին, թե ինչ է արվելու, որպեսզի ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո ինքը կարողանա աշխատանքն գտնել և հնարավորություն ունենա ապահովելու իր ապրուստը:

Պատասխանելով այս հարցին՝ Միթ Ռոմնին ասել է, թե անընդունելի է մի իրավիճակ, երբ ԲՈՒՀ-երն ավարտած ուսանողները նոր կյանք են մտնում՝ ունենալով ֆինանսական պարտքի բեռ և աշխատատեղերի խիստ սահմանափակ ընտրություն: Ռոմնին ասել է ուսանողին, թե նա արժանի է ավելի լայն հնարավորություններ ունենալուն, և առանց մանրամասնելու ասել է, որ գիտի տնտեսական աճն ապահովելու համար անհրաժեշտ անելիքները:

Նախագահ Օբաման ի պատասխան ուսանողի հարցին նշել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ձևավորել աշխարհի կրթական ամենալավ համակարգը: Նախագահն ասել է, որ կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր՝ Միացյալ Նահանգներում վերակենդանացնելով արտադրության ոլորտը և պատրաստելով աշխատողներ ապագայի ոլորտների համար՝ օգտագործելով Իրաքում և Աֆղանստանում պատերազմներն ավարտելու արդյունքում խնայած գումարները:

Նախագահական թեկնածուներն առճակատվել են նաև էներգետիկայի հարցում: Ռոմնիի համաձայն, դաշնային կառավարությանը պատկանող տարածքներում նավթի և բնական գազի արդյունահանումը նվազել է Օբամայի վարչակազմի կողմից սակավաթիվ թույլտվություններ տրամադրելու պատճառով: Նախագահը հերքել է այս մեղադրանքը՝ նշելով, որ թույլտվությունները տրվել են, սակայն դրանք ստացած ընկերությունները չեն օգտագործել նավթ և բնական գազ արդյունահանելու իրենց հնարավորությունները, և միաժամանակ մեղադրելով Ռոմնիին նավթային ընկերություններին «էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի քաղաքականությունը կերտելու թույլտվություն տալու մեջ»:



Հեռուստաբանավեճի ընթացքում քննարկվել են նաև ներգաղթի և Լիբիայում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած իրադարձությունները:

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնին ասել է, թե չի նախատեսում ներում շնորհել ԱՄՆ-ում գտնվող անօրինական ներգաղթականներին՝ հավելելով, որ ցանկանում է «կարգի բերել օրինական ներգաղթի համակարգը», որպեսզի հնարավոր ներգաղթականներին անհրաժեշտ չլինեն փաստաբաններ: Ռոմնին նաև կոչ է արել ավելի մեծ թվով «կանաչ քարտեր» տրամադրել բարձր որակավորում ունեցող աշխատողներին:

Ռոմնիի փաստարկներին նախագահ Օբաման արձագանքել է՝ նշելով, որ ջանք չի խնայել՝ ներգաղթի օրինական ճանապարհն ընտրած անձանց համար ներգաղթի համակարգը կարգավորելու համար: Նախագահն ասել է նաև, որ չի ցանկանում իրականցնել Միացյալ Նահանգներում բազում տարիներ ապրած ուսանողների կամ իրենց ընտանիքների գոյատևումն ապահովելու նպատակով ԱՄՆ ժամանակ մարդկանց հետապնդումը:

Անդրադառնալով Լիբիայում այս տարվա սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած իրադարձություններին՝ Միթ Ռոմնին մեղադրել է նախագահին, որ վերջինիս պահանջվել է երկու շաբաթ՝ երկրի դեսպանի և երեք դիվանագետի մահվան պատճառը դարձած հարձակումը ահաբեկչական որակելու համար:

Նախագահ Օբաման առարկել է՝ հիշեցնելով, որ Լիբիայի Բենգազի քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ իրականացված գրոհը ինքն ահաբեկչական հարձակում է որակել հարձակման հաջորդ օրը:

Loading...


Հարցման արդյունքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ

XS
SM
MD
LG