Մատչելի հղումներ

Օբամա. «Հանրապետականների տնտեսական քաղաքականությունը կործանիչ է»


«Հանրապետականները փորձում են ծայրահեղական հայացքներ սերմանել երկրում և առաջ են քաշում տնտեսական քաղաքականություն, որը գրեթե կործանել է Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգը»:

Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հանդես է եկել Վաշինգտոնում՝ «Ասոշիեյթիդ Փրես» լրատվական կազմակերպության հետ անցկացված հանդիպման ժամանակ:

«Այսպիսով, տեսությունը փորձարկվել է, և փորձի արդյունքում, որը բերել է տնտեսական անկման և շատ պարզ ու ցավոտ հետևանքների, այս տեսության կողմնակիցները պետք է ցուցաբերեին որոշ համեստություն և սկսեին հարել առավել չափավոր հայացքների», - նշել է նախագահ Օբաման՝ «անկման դեղամտոմս» անվանելով հանրապետականների տնտեսական քաղաքականության մոտեցումները:

«Դրանք ուղիղ հակադարձ են որպես հնարավորությունների և, քրտնաջան աշխատելու դեպքում, բոլորին առավել մեծ արդյունքների հասնելու հնարավորություն տրամադրող մեր երկրի պատմության՝ մի երկրի, որտեղ բարեկեցությունը չի իջնում վերից վար, այլ տարածվում է միջին խավի խորքից», - ասել է Օբաման:

Ըստ նախագահի, Միացյալ Նահանգներն «միջին խավի համար ճգնաժամային ժամանակաշրջան է ապրում», և երկու կուսակցությունների իրարամերժ հայացքների միջև տարբերությունը «երբեք այսքան հստակ չի եղել»:

ԱՄՆ-ի նախագահն իր ուղերձում քննադատության է ենթարկել նաև հանրապետական կուսակցության կողմից որպես նախագահական ընտրություններում իրեն հակառակորդ դառնալու մեծ հնարվորություն ունեցող Միթ Ռոմնիին, որը սատարել է անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանացրած 3,5 տրիլիոն դոլար կազմող բյուջեի նախագիծը: Վիսկոնսին նահանգից ընտրված կոնգրեսական Փոլ Ռայանի կողմից առաջարկված բյուջեի նախագծում ծրագրվում է կրճատել դաշնային բյուջեի պակասորդը և կառավարական մարմիններում աշխատողների թիվը:

XS
SM
MD
LG