Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարող են հանդիպում անցկացնել Բալի կղզում գալիք շաբաթվա ընթացքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթաժողովի շրջանակներում:
Կրեմլի համաձայն, Պուտինի և Օբամայի հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն Սիրիայում շարունակվող ճգնաժամը:
«Օբամայի հետ Բալիում հանդիպման անցկացումը տրամաբանական կլինի՝ հաշվի առնելով Սիրիայի հարցի շուրջ կատարվող աշխատանքը», - ասել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Յուրի Ուշակովը:
Ուշակովի համաձայն, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև ընթանում են Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթաժողովի շրջանակներում հանդիպում անցկացնելու հնարավորության քննարկումներ: Ռուսատանի նախագահը գագաթաժողովին մասնակցելու համար Բալի կղզի կմեկնի կիրակի օրը:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել նախագահներ Օբամայի և Պուտինի միջև հանդիպման հնարավորության մասին հաղորդումները: