Վաշինգտոն Փոսթի եւ ABC News–ի տվյալներով, հարցման ենթարկված 10 ընտրողնեից 6-ը չի վստահում երկիրը կառավարելու Օբամայի կարողությանը։
Մինչդեռ շուրջ 18 ամիս առաջ Օբամայի նախագահ դառնալու նախնական շրջանում 10 ամերիկացիներից 6-ը վստահում էր նորընտիր նախագահին։
Այս գնահատականի պատճառը պայմանավորված է երկրից դուրս շարունակվող ռազմական գործողություններով, գործազրկության բարձր տոկոսով, թույլ արժույթի եւ անշարժ գույքի թույլ շուկայով եւ Մեքսիկական ծոցի նավթի արտահոսքով։
Հարցումները նաեւ պարզել են, որ ամերիկացիների միայն 43 տոկոսն է հավանություն տալիս տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի Օբամայի մեթոդներին։