ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իսրայելի ժողովրդին ուղղված իր խոսքում ասել է, որ պաղեստինցիներն արժանի են անկախ պետություն ունենալուն, և որ Իսրայելի ապագան կախված է հարատև խաղաղություն կերտելուց:
Նախագահ Օբաման նշել է, որ ապագայի համար ներկայում անհրաժեշտ է դիմել ռիսկի՝ հարատև խաղաղության հասնելու համար, որի պայմաններում անվտանգ Իսրայելը կգոյատևի անկախ և կենսունակ պաղեստինյան պետության հետ կողք կողքի:
«Կարծում եմ՝ խաղաղությունը դեպի իրական անվտանգություն տանող միակ ճանապարհն է», - ասել է Օբաման՝ հավելելով. «Դուք հնարավորություն ունեք դառնալու սիոնիստական երազանքի հարատև երաշխավորման հասած սերունդ կամ կարող եք դեմ առ դեմ կանգնել այս երազանքին սպառնացող՝ գնալով ավելի լուրջ դարձող վտանգների հետ»:
ԱՄՆ-ի նախագահն ասել է նաև, որ իրեն ավելի հեշտ կլիներ Իսրայելին առաջարկել անվերապահ օգնություն, սակայն նա առաջարկել է իր խորհուրդը որպես Իսրայելի նվիրյալ բարեկամ, որին շատ է մտահոգում այս երկրի ապագան:
Նախագահ Օբաման ավելացրել է, որ Իսրայելի անվտանգությունը պետք է լինի ցանկացած կարգավորման անկյունաքարը, և որ Միացյալ Նահանգները միշտ կսատարի Իսրայելին:
«Այսօր ցանկանում եմ ասել ձեզ, մասնավորապես՝ երիտասարդներին, որ սա պատահական չի ասվում: Այնքան ժամանակ, որքան գոյություն ունի Միացյալ Նահանգները, դուք միայնակ չեք լինի», - իր խոսքը եզրափակել է ԱՄՆ-ի նախագահ Օբաման: