Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման ներկայացրել է Իրաքին օգնություն ցուցաբերելու ծրագիրը


«ԱՄՆ-ի մարտական ստորաբաժանումների ծառայողները կրկին չեն պատերազմի Իրաքում: Մենք պարզապես չենք կարող լուծել այս խնդիրը՝ ուղարկելով տասնյակ հազարավոր զինծառայողներ և պարտավորություն ստանձնելով տրամադրելու այն արյունն ու կարողությունը, որն արդեն իսկ վճարվել է Իրաքում» - շեշտել է նախագահ Օբաման

Նախագահ Օբաման, հանդես գալով ԱՄՆ-ի Սպիտակ տան ճեպազրույցների սենյակից, ներկայացրել է Իրաքում քաղաքացիական պատերազմը կանխելուն ուղղված բազմամաս ծրագիրը, որով նախատեսվում է այս երկիր գործուղել մոտ 300 ռազմական խորհրդատու, ինչպես նաև ամրապնդել անվտանգությունն ու բարելավել հետախուզական միջոցառումները երկրում:

ԱՄՆ-ի նախագահը շեշտել է նաև, որ իր ծրագիրը չի ներառում Իրաք ԱՄՆ-ի զինծառայողներ ուղարկելը:

«ԱՄՆ-ի մարտական ստորաբաժանումների ծառայողները կրկին չեն պատերազմի Իրաքում: Մենք պարզապես չենք կարող լուծել այս խնդիրը՝ ուղարկելով տասնյակ հազարավոր զինծառայողներ և պարտավորություն ստանձնելով տրամադրելու այն արյունն ու կարողությունը, որն արդեն իսկ վճարվել է Իրաքում» - շեշտել է նախագահ Օբաման:

«Վերջ ի վերջո սա այն է, ինչպ պետք է լուծվի Իրաքի ժողովրդի կողմից», - նշել է ԱՄՆ-ի նախագահը:

Միացյալ Նահանգների նախագահ Օբաման ասել է նաև, որ ԱՄՆ-ն արդեն իսկ «աշխատում է Իրաքում գործող դեսպանության և դրա անձնակազմի ապահովությունը երաշխավորելու ուղղությամբ»՝ որոշ աշխատողների տեղափոխման և ԱՄՆ-ի հաստատություններն ամրապնդելու նպատակով անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու միջոցով:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին ավլեի վաղ ասել էր, որ Միացյալ Նահանգները ծանրութեթև է անում Իրանի հետ Իրաքում զինյալների ուժերի տարածման մասին տեղեկությունների համատեղ օգտագործումը, սակայն չի նախատեսում համատեղ աշխատանք տանել այս երկրի հետ՝ Իրաքում ծավալված ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:

«Մենք հետաքրքրված ենք Իրանի հետ հաղորդակցվելու հարցում, որպեսզի տեղի ունենա տեղեկատվության փոխանակում՝ սխալներից խուսափելու նպատակով» - ասել է արտգործնախարար Քերրին հեռուստահարցազրույցի ընթացքում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները նախատեսում է աշխատել Իրանի հետ համատեղ, արտգործնախարար Քերրին հերքել է նման հնարավորությունը:

«Մենք չեմ մտածում, թե ինչպես պետք է իրականացվի դա, կամ թե արդյոք դա պետք է իրականացվի: Այս հնարավորությունը պարզապես չի քննարկվում», - ասել է արտգործնախարար Քերրին:

XS
SM
MD
LG