Մատչելի հղումներ

Օբաման` նավթի արտանետման վերաբերյալ


Օբաման` նավթի արտանետման վերաբերյալ
Օբաման` նավթի արտանետման վերաբերյալ

Ես չեմ ցանկանում դառնալ "թատերական ներկայացման մաս"

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, խոսելով Մեքսիկական ծոցում շարունակվող նավթի արտանետման խնդրի շուրջ, հակադարձել է խնդրին ոչ բավարար ուշադրություն դարձնելու վերաբերյալ քննադատություններին:

Երեքշաբթի առավոտյան տեղի ունեցած հեռուստատեսային հարցազրույցում, Օբաման նշել է, թե խոսելով տեղի ձկնորսների և ոլորտի փորձագետների հետ, ինքն այժմ փորձում է հասկանալ, թե ովքեր են ստեղծված իրավիճակի իրական պատասխանատուները:

Օբաման մասնավորապես ասել է, թե ինքը չի ցանկանում դառնալ, իր խոսքերով` «ստեղծված թատերական ներկայացման մաս»:

ԱՄՆ-ի նախագահն ավելացրել է նաև, որ նավթի արտանետման մեկնարկից ի վեր, ինքը 3 անգամ այցելել է տարածաշրջան:

Խոսելով ճգնաժամի արդյունքում հնարավոր տնտեսական հետևանքներից` Օբաման հայտարարել է, որ դրանք էական են լինելու, սակայն, ըստ նրա, առավել կարևոր է նավթի արտանետման արդյունքում բնապահպանական աղետի հետագա վնասների կանխումը:

XS
SM
MD
LG