ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականների և դեմոկրատների կողմից պետբյուջեի ծախսային մասի շուրջ համաձայնության չգալու պատճառով պետական հիմնարկների աշխատանքի դադարեցման առաջին օրվա ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Սպիտակ տնից Միացյալ Նահանգների քաղաքացիներին հասցեագրված ուղերձով:
ԱՄՆ-ի նախագահը հորդորել է հանրապետականներին «բացել պետական հիմնարկները»՝ միաժամանակ հրաժարվելով կատարել «քաղաքական խաչակրաց արշավանք իրականացնող հանրապետականների» կողմից ներկայացվող պահանջները:
Ըստ Օբամայի, հանրապետականների կողմից ներկայացվող պահանջները «պատանդ են վերցրել ԱՄՆ-ի պետական ծառայողներին և քաղաքացիներին, ինչպես նաև երկրի տնտեսությունը:
Նախագահը կրկին պաշտպանել է առողջապահության ոլորտի բարեփոխումները՝ հիշեցնելով, որ դրանք համընդհանուր են դարձնում բժշկական ապահովագրությունն ԱՄՆ-ում: Նա ասել է նաև, որ ամեն տարի տասնյակ հազարավոր ամերիկացիներ մահանում են այն պատճառով, որ չունեն բժշկական ապահովագրություն, իսկ շատերը մտավախություն ունեն, որ հիվանդության դեպքում նրանց սնանկություն է սպառնում:
«Այսօր մենք սկսում ենք ազատել նրանց այս վախից», - ասել է Օբաման՝ հավելելով. «Հանրապետականները սարսափեցնում էին մեզ այնպիսի բաներով, որոնք չեն պարունակվում «Օբամաքեյր»-ում: Նրանք վախեցնում էին մեզ «մահվան դատապարտման հանձնաժողովներով»: Առողջության ապահովագրության վճարների կտրուկ բարձրացում չի գրանցվել»:
ԱՄՆ-ի նախագահը խոստովանել է, որ առողջապահական ոլորտի բարեփոխումները կատարյալ չեն՝ համեմատելով դրանք «Apple» բջջային հեռախոսների օպերացիոն համակարգի տեխնիկական անսարքությունների հետ:
«Ոչ ոք չի ասել, որ նրանք պետք է դադարեցնեն հեռախոսների արտադրությունն ու փակեն ընկերությունը: Ամերիկան այդպես չի գործում: Խնդիրներ են հայտնաբերվել, և մեկնարկել է դրանց լուծման փուլը: Բազմիցս նշել եմ, որ պատրաստ եմ աշխատել բոլորի հետ, ովքեր ցանկանում են ներկայացնել բարեփոխումների կատարելագործմանն ուղղված իրենց գաղափարները», - շեշտել է նախագահ Օբաման:
Իր ուղերձի ավարտին Օբաման հորդորել է հանրապետականներին անհապաղ ընդունել բյուջեն և վերջին պահին չհետաձգել ԱՄՆ-ի պետական պարտքի վերին շեմի շուրջ քվեարկությունը:
«Դրանով նրանք ինձ լավություն չեն անելու. դա հերթական քվեարկություն է, նրանց պարտականությունը: Այն անցկացնելու համար պետք է չէ սպասել վերջին պահին: Կոնգրեսի հետ վերջինիս անմիջական պարտականությունների շուրջ ես որևէ բանակցություն չեմ վարելու: Թույլ չեմ տա, որ քաղաքական շահ ստանալու համար որևէ մեկը ցեխը մտցնի Ամերիկայի համբավը», - շեշտել է Օբաման:
ԱՄՆ-ի նախագահը, բացի այդ, հիշեցրել է, որ պետական հիմնարկությունների մասնավոր փակումը «Օբամաքեյր»-ի հետ կապված որևէ խնդիր չի լուծել, քանի որ այս օրենքն ընդունվել է Կոնգեսի և հավանության է արժանացել ընտրողների կողմից և ստացել Գերագույն դատարանի հավանությունը: