Մատչելի հղումներ

Միշել Օբաման սատարում է դպրոցներում երեխաների սննդի վերահսկման օրենքը


ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման խրախուսում է Կոնգրեսին ընդունել դպրոցներում երեխաների սննդակագրի վերահսկման օրենքը։

՛՛Վաշինգտոն Փոսթ՝՝-ում տպագրված հոդվածում տիկին Օբաման նշել է, որ օրենքը կօգնի միլիոնավոր երեխաների առողջ սնվել։ Օրենքը կպարտադրի դպրոցներին աղ եւ ճարպ պարունակող սնունդը փոխարինել մրգերով եւ բանջարեղեով։

Նույն հոդվածում տիկին Օբաման նշել է, որ ԱՄՆ- ում յուրաքանչյուր 3-րդ երեխա տառապում է ավելորդ քաշից կամ գիրությունից։ Այս թիվը ավելի մեծ է բնիկ ամերիկացիների, աֆրոամերիկացիների եւ իսպանախոսների շրջանում։

Տիկին Օբաման խրախուսում է Կոնգրեսին հաստատել օրենքը, նշելով, որ ապագան մեծապես կախված է հաջորդ սերնդի առողջ եւ կենսունակ ապրելակերպից։

XS
SM
MD
LG