Մատչելի հղումներ

Մըք Քրիսթըլը կարող է ազատվել աշխատանքից


Մըք Քրիսթըլը պատրաստ է աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում ներկայացնել

Աֆղանստանում ամերիկյան բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Սթենլի Մըք Քրիսթըլը, հունիսի 23-ին հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Սպիտակ տանը կայացած հանդիպումը հաջորդում է բանակի հրամանատարության կողմից, Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին մի ամսագրում ծաղրի ենթարկելուն:

Երեքշաբթի օրը Օբաման քննադատել էր Մըք Քրիսթըլին, նրա կողմից կայացված որոշումների համար, սակայն ավելացրել, թե գեներալին աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշում կկայացնի վերջինիս հետ անձամբ հանդիպելուց հետո:

ԱՄՆ-ում հրապարակվող մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, Մըք Քրիսթըլը պատրաստ է աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում ներկայացնել: «Rolling Stone» պարբերականում տպագրված քննադատությունը, որ հնչել էր բանակի ներկայացուցիչների կողմից, Մըք Քրիսթըլի խոսքերով «սխալ էր, որը չէր կարելի թույլ տալ»:

Ամսագրում տպագրված «Դասալիք գեներալը» վերտառությամբ հոդվածում, Բարաք Օբամայի վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա ծաղրածու է անվանվում: Հոդվածում նշվում է նաև, թե գեներալ Մըք Քրիսթըլը հիասթափված է եղել Օբամայի հետ ունեցած առջին հանդիպումից:

XS
SM
MD
LG