ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի օգնականները հայտնել են, որ այսօր կայանալիք նախընտրական երկրորդ հեռուստաբանավեճը նախագահը նախատեսում է շատ ավելի լավ անցկացնել, քան հանրապետական իր մրցակից Միթ Ռոմնիի հետ անցկացված առաջին բանավեճը:
Հոկտեմբերի 3-ին կայացած նախընտրական առաջին բանավեճից հետո նախագահ Օբաման խիստ քննադատության է ենթարկվել՝ Ռոմնիի կողմից անցկացված ագրեսիվ բանավեճին դիամակայելուն պատրաստ չլինելու և համապատասխան փաստերով վերջինիս չհակազդելու պատճառով: Նախագահ Օբամայի թույլ ելույթի արդյունքում Ռոմնին ստացել է ընտրողների լրացուցիչ աջակցությունը՝ այսպիսով գրեթե հավասարեցնելով երկու թեկնածուների հաղթանակի հավանականությունը:
Նախընտրական երկրորդ բանավեճը կանցկացվի Նյու Յորքի Հոֆստրա համալսարանում՝ «ժողովի» ձևաչափով, որի ընթացքում դեռևս որևէ կողմին չհարող ընտրողների լսարանը հարցեր կներկայացնի նախագահական թեկնածուներին:
Նախագահ Օբաման, նախապատրաստվելով հեռուստաբանավեճին, անցյալ շաբաթ մի քանի օր անց է կացրել Վիրջինիա նահանգի Ուիլյամսբուրգ քաղաքում: Օբամայի օգնականների համաձայն, այս անգամ նա ավելի ագրեսիվ կլինի և հարձակողական դիրք կընդունի Ռոմնիի դիրքորոշումների նկատմամբ:
Նախագահական հանրապետական թեկնածու Ռոմնիի ընտրարշավի պատասխանատուները երկուշաբթի օրը հայտնել են սեպտեմբերի ամսվա ընթացքում 170 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն ստանալու մասին: Օբամայի ընտրարշավի պատասխանատուները հայտնել են, որ ընտրողների կողմից այդ ժամանակահատվածում նույն նպատակով հատկացվել է 181 միլիոն դոլար: