Մատչելի հղումներ

Նախագահ Օբամա. «Փլուզվող ենթակառուցվածքը խեղդում է Միացյալ Նահանգները»


Նախագահ Օբամա. «Փլուզվող ենթակառուցվածքը խեղդում է Միացյալ Նահանգները»
Նախագահ Օբամա. «Փլուզվող ենթակառուցվածքը խեղդում է Միացյալ Նահանգները»

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ–ը ցանկանում է հաջողությամբ մրցել անցումային տնտեսությամբ երկրների հետ, ապա այն այլևս չի կարող անտեսել ճանապարհների, կամուրջների և երկաթուղու փլուզվող համակարգը։

Նախագահ Օբաման երկուշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ «ողորմելի» վիճակում գտնվող ենթակառուցվածքի պատճառով ամերիկյան միջին ընտանիքը տարեկան ավելի շատ գումար է տրամադրում տրանսպորտային ծախսերին, այլ ոչ թե սննդին, ինչը բացասական է ազդում տնտեսական վերականգնման վրա։ Նա կոչ է արել օրենսդիրներին աջակցել $50 միլիարդ դոլար արժողությամբ ծախսային ծրագրին, որով նախատեսված է վերանորոգել ամեն ինչ՝ սկսած ճանապարհներից և օդանավակայանների վայրիջման գծերից ընդհուպ մինչև էլեկտրական ցանցերը։

Նախագահի համաձայն, այս ծրագիրը, ներկայումս ստեղծելով բազմաթիվ աշխատանք ԱՄՆ–ի միջին խավի համար, երկարաժամկետ օգուտ է բերելու երկրին։

Այս կոչը ԱՄՆ–ի նախագահն արել է Կոնգրեսի կարևորագույն ընտրությունների անցկացումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, բյուջեի բարձր դեֆիցիտը և երկրում 9,6 տոկոս կազմող գործազրկությունը հետզհետե ավելի շատ են հիասթափեցնում քվեարկողներին։

XS
SM
MD
LG