ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը կմասնակցի Նիդերլանդների Հաագա քաղաքում անցկացվող «Մեծ յոթնյակ»-ի արտակարգ հանդիպմանը, որի ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը միջազգային հանրության հնարավոր արձագանքը:
«Մեծ յոթնյակի» հանդիպումն անցկացվում է Հաագայում մարտի 24-25-ն անցկացվող Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում: Վերլուծաբանների համաձայն, «Մեծ յոթնյակի»-ի պետությունների առաջնորդները հանդիպման ընթացքում կքննարկեն Արևմուտքի կողմի Մոսկվայի նկատմամբ ընդունված պատժամիջոցների համակարգման, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների կողմից պատասխան միջոցների պատճառով հնարավոր վնասների աստիճանը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը նախօրեին զգուշացրել էր, որ Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում Ռուսաստանը ռազմական հզոր ուժ է կուտակել:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը, բացի այդ, անհանգստություն էր արտահայտել այն հանգամանքով, որ Ղրիմը բռնակցելուց հետո Մոսկվան կարող է ծանրութեթև անել դեպի Մոլդովայի հիմնականում ռուսախոս բնակչություն ունեցող Մերձդնեստր շարժվելու հնարավորությունը:
«Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում կուտակված է Ռուսաստանի զինված ուժերի բավարար քանակություն՝ դեպի Մերձդնեստր շարժվելու մասին որոշում կայացնելու դեպքում այն իրագործելու համար, և դա շատ մեծ անհանգստություն է առաջացնում», - ասել էր գեներալ Բրիդլավը: