Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և աշխարհի բազմաթիվ այլ պետությունների ղեկավարները ուրբաթ օրը հարգանքի տուրք են մատուցել Երկրորդ աշխարհամարտի վետերաններին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 70-րդ տարեդարձը նշող հանդիսավոր արարողության ընթացքում:
Ֆրանսիայի Նորմանդիա նահանգի «Օմահա» անվանումը կրող ափի հատվածում ունեցած ելույթի ընթացքում նախագահ Օբաման գովասանքի է արժանացրել զինծառայողներին, որոնք «հսկա զոհաբերություն են կատարել ազատության պահպանման համար այն ժամանակ, երբ դրան շատ մեծ վտանգ էր սպառնում»:
Իր խոսքում նախագահ Օբաման գովասանքի խոսքեր է ուղղել Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանմանը մասնակցված վետերաններին՝ շեշտելով, որ նրանք փոխել են մարդկության պատմության ընթացքը:
«Կարևոր է, որ վետերանների մասին հիշատակն արմատացած մնա ապագա աշխարհի հիշողության մեջ», - շեշտել է նախագահ Օբաման:
Նորմանդիայում անցկացված արարողության բացման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես նշել է, որ զինծառայողները, զոհաբերելով իրենց կյանքը, «փոխել են աշխարհը»:
«Պետք է վառ պահենք մեզ համար զոհվածների հիշատակը», - ասել է Ֆրանսիայի նախագահ Օլանդը:
Արարողությանը մասնակցություն են ունեցել 18 պետությունների առաջնորդներ և հազարավոր վետերաններ:
Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման հոբելյանին մասնակցած բարձրաստիճան պաշտոնյաներից են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ու թագուհի Եղիսաբեթ II-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոն: