Հասարակական կարծիքի նոր ուսումնասիրության տվյալների համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը կրկին հասել է ռեկորդային ցածր մակարդակի:
«Էյ-Բի-Սի Նյուզ» հեռուստաընկերության և «Վաշինգտոն փոստ» թերթի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման համաձայն, ԱՄՆ-ի նախագահի գործունեությունը դրական է գնահատել հարցման մասնակիցների 48, իսկ բացասական` 49 տոկոսը:
Նախագահ Օբաման նախկինում խոստովանել է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում իր հաղթանակի ցածր հնարավորությունը:
Սակայն նույն հարցման տվյալների համաձայն, ԱՄՆ-ի նախագահի վարկանիշը զգալիորեն բարձր է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, գալիք տարի կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության ամենահավանական թեկնածու Նյուտ Գինգրիչի վարկանիշից:
Հարցման արդյունքների համաձայն, Գինգրիչի գործունեությունը բացասական է գնահատել հարցման մասնակիցների 48 տոկոսը, սակայն դրական գնահատականների ցուցանիշը կազմել է ընդամենը 35 տոկոս: