Մատչելի հղումներ

Օբաման բացատրություն կներկայացնի հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ իր մեկնաբանություններին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը բացատրություն կներկայացնի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ անցկացված առանձնազրույցի ժամանակ հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ իր մեկնաբանություններին:

Երկու պետությունների նախագահների միջև ունեցած առանձնազրույցի ընթացքում պատահաբար միացրած մնացած խոսափողում լսվել են Մեդվեդևին ուղղված Օբամայի խոսքը, որտեղ ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե այս տարի կայանալու են նախագահական իր վերջին ընտրությունները, և «ընտրվելուց հետո ինքն ավելի մեծ ճկունություն կունենա»:

Լրագրողների հետ ավելի ուշ ունեցած հանդիպման ընթացքում Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգներում ընթացող ընտրարշավի և Ռուսաստանում նախագահական նոր ավարտված ընտրությունները և իշխանության փոխանցման գործընթացի պատճառով երկու պետություններում քաղաքական իրավիճակը դեռևս անկայուն է, ինչը չի նպաստում հակահրթիռային պաշտպանության և սպառազինությունների վերահսկման նման զգայուն թեմաների շուրջ արդյունավետ բանակցությունների անցկացման:

Նախագահ Օբաման երկուշաբթի օրն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարող են շարունակել միջուկային զենքի պաշարների նվազեցման գործում իրենց գրանցած առաջընթացը:

ԱՄՆ-ի նախագահն անվանել է 2010 թվականին վավերացված «ՍՏԱՐՏ» պայմանագիրը միջուկային սպառազինության պաշարների վերաբերյալ 20 տարվա ընթացքում կնքված ամենահամապարփակ ծրագիրը՝ հավելելով, որ Ռուսատանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին նախատեսում է անցկացնել կրճատումների վերաբերյալ բանակցությունների ևս մեկ շրջանակ:

XS
SM
MD
LG