Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման կոչ է արել Կոնգրեսին առաջնահերթություն տալ ժողովրդի կարիքներին


Նախագահ Օբաման կոչ է արել Կոնգրեսին առաջնահերթություն տալ ժողովրդի կարիքներին
Նախագահ Օբաման կոչ է արել Կոնգրեսին առաջնահերթություն տալ ժողովրդի կարիքներին

«Ժամանակն է, որ կոնգրեսականները առաջնահերթություն տան իրենց ընտրողների շահերին և դրանք դասեն քաղաքական առճակատումից բարձր»:

Այս հայտարարությամբ իր ամենշաբաթյա ուղերձում հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ասելով, որ չափազանց մեծ թվով ամերիկացիներ են այժմ «մի կերպ ծայրը ծայրին հասցնում»:

Նախագահի համաձայն, Կոնգրեսը պետք է երկարաձգի աշխատավարձի հարկի չգանձման գործողությունը: Այս հարկը չգանձելու շնորհիվ ամերիկյան միջին յուրաքանչյուր ընտանիքին տարեկան հաջողվում է խնայել 1 000 դոլար:

Օբամայի համաձայն, «անգործության համար որևէ արդարացում չկա», և հույս է հայտնել, որ Կոնգրեսը համաձայնության կգա՝ երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու համար:

Հանրապետականների ամենշաբաթյա ուղերձում կոնգրեսական Փեթ Թումին մեղադրել է Օբամայի վարչակազմի կողմից վարվող քաղաքականությունը երկրի տնտեսությունը փակուղի մտցնելու և Միացյալ Նահանգներում նոր աշխատատեղերի թվի աճը չապահովելու մեջ:

XS
SM
MD
LG