Այս ընթացքում, երբ հանրապետականները Ֆլորիդա նահանգի Թամպա քաղաքում անց են կացնում իրենց համագումարը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ընտրարշավը շարունակվում էր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Օբաման հույս ունի, որ ուսանողները կօգնեն իրեն վերընտրվել՝ ճիշտ այնպես, ինչպես 2008 թվականին նրանք նպաստել են նախագահական ընտրություններում իր տարած հաղթանակին:
Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում նախագահ Օբաման, հանդես գալով ուղերձով մոտ 7,5 հազար ունկնդրի առջև, հույս է հայտնել, որ երիտասարդ ընտրողները կրկին կնպաստեն, որպեսզի Միացյալ Նահանգներում փոփոխություն իրականացումն իրականություն դառնա:
Նախագահն իր հանդիպումն անցկացրել է Վիրջինիա նահանգի համալսարանի մոտակայքում, քանի որ համալսարանը մերժել է իր տարածքում հանդիպում անցկացնելու Օբամայի նախընտրական շտաբի դիմումը՝ նշելով, որ հանդիպումը կարող է խանգարել դասախոսությունների անցկացման:
Վիրջինիա կատարած իր այցով Օբաման եզրափակել է երկօրյա իր այցը, որի ընթացքում այցեր են կատարվել նաև Այովա և Կոլորադո նահանգի համալսարաններ:
Այցերի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը քննադատության է ենթարկել հանրապետականների նախագահական թեկնածու Միթ Ռոմնիին՝ առողջապահության ոլորտում բարեփոխումներ անցկացնելու իր ծրագիրը չեղյալ հայտարարելու խոստում տալու համար: Հանրապետականները հաճախակի ծաղրում են նախագահ Օբամայի ծրագիրը՝ անվանելով այն «Obamacare», ինչը բառացի նշանակում է «Օբամայի խնամք»:
«Ռոմնին առողջապահության ոլորտի բարեփոխումների իմ կողմից ներկայացված օրենքն անվանում է «Obamacare»՝ «Օբամայի խնամք»», - ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ շարունակելով բառախաղը. - «Ես նրա ծրագիրն անվանել եմ «Romney doesn’t care»` «Ռոմնիի անտարբերություն»»:
Նախագահ Օբաման, բացի դրանից, ընտրարշավի ընթացքում ոչ հաճախ արվող անդրադարձ է կատարել ներգաղթի խնդիրներին՝ մեղադրելով հանրապետականներին անօրինական ներգաղթյալների երեխաներին Միացյալ Նահանգներում մնալու հնարավորություն տրամադրել չցանկանալու մեջ: