ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, երեքշաբթի օրը հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի ընթացքում, հորդորել է աշխարհի երկրների առաջնորդներին «խստորեն դատապարտել բռնություններն ու ծայրահեղականությունը»՝ ասելով, որ աշխարհում առաջընթացը հնարավոր է միայն հանդուրժողականության և ազատության ամրապնդման դեպքում:
Նախագահ Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի մասնակիցներին ուղղված իր խոսքում ասել է, թե «ժամանակն է եկել մարգինալացնելու նրանց, ովքեր այլևայլ նպատակներով օգտագործում են Ամերիկայի կամ Արևմուտքի նկատմամբ իրենց ունեցած ատելությունը՝ նույնիսկ այն դեպքում, եթե նրանք չեն դիմում բռնությունների»:
Միացյալ Նահանգների նախագահն իր ուղերձում հիմնականում անդրադարձել է հակաիսլամական կինոնկարով հրահրված ցույցերին և դրանց ընթացքում իրականացված բռնություններին: Նախագահ Օբաման «բռի և զզվելի» է անվանել այդ կինոնկարը՝ հավելելով սակայն, որ դա որևէ կերպ չի արդարացնում անմեղ մարդկանց արյան նույնիսկ մեկ կաթիլը, այդ թվում՝ Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա կատարված հարձակման ժամանակ Միացյալ Նահանգների դեսպան Քրիս Ստիվենսի սպանությունը:
Նախագահ Օբաման խոստացել է, որ Միացյալ Նահանգները ջանք չի խնայի այս սպանությունն իրականացրած անձանց գտնելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
ԱՄՆ-ի նախագահը նաև խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ «երեխաներին տանջանքների ենթարկող և բնակելի շենքերի ուղղությամբ հրթիռներ արձակող» անվանելով նախագահ Ասադի վարչակարգը:
Անդրադառնալով Իրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրին, նախագահ Օբաման ասել է, թե կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի Թեհրանը չկարողանա ձեռք բերել միջուկային զենք՝ նշելով այնուամենայնիվ, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար դեռևս կա «ժամանակ և հնարավորություն, սակայն ժամանակն անվերջ չէ»:
Միացյալ Նահանգների նախագահի ելույթից առաջ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի մասնակիցներին ուղղված ուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է կազմակերպության անդամ պետություններին ավելի մեծ աշխատանք տանել՝ Սիրիայում ծավալված հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ:
Բան Կի-մունը «միջազգային հետևանքներ ունեցող տարածաշրջանային աղետ» է անվանել Սիրիայում շարունակվող հակամարտությունը՝ մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ մեղադրելով ինչպես Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, այնպես էլ երկրի ընդդիմության ուժերը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, բացի այդ, հորդորել է աշխարհի պետությունների առաջնորդներին անել ավելին՝ Մերձավոր Արևելքում և Ասիայում ծավալված՝ բռնություններով ուղեկցվող բողոքի ցույցերով առաջացրած լարվածությունը նվազեցնելու համար: Նրա համաձայն, «չափազանց մեծ թվով մարդիկ են ցանկանում փոքր կրակը մի մեծ հրդեհի վերածել»:
Բան Կի-մունը քննադատել է Իսրայելի և պաղեստինցիների միջև հարաբերություններում ձևավորված «վտանգավոր փակուղին, որը կարող է անհնարին դարձնել «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» բանաձևը, ինչպես նաև Թեհրանի միջուկային ծրագրի իրականացման հետ կապված Իսրայելի և Իրանի կողմից հնչեցվող հռետորաբանությունը: