ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը ներկայացրել են հրազենի վերահսկման նոր օրինագծեր, որոնք ներկայացնելիս նախագահ Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է անեն հնարավորին ամեն ինչ՝ հրազենի կիրառմամբ զանգվածային սպանությունները կանխելու համար:
Օրինագծերը ներկայացնելու ժամանակ փոխնախագահ Բայդենն իր հերթին հիշեցրել է անցյալ ամիս Կոնեկտիկուտ նահանգի «Սենդի Հուք» տարրական դպրոցում 20 երեխաների և վեց մեծահասակի իրականացված սպանությունը:
«Ոչ ոք չի կարող վստահությամբ ասել, թե արդյոք անմիտ այս հանցագործությունը հնարավոր էր կանխել, սակայն բոլորը գիտեն, որ ունենք բարոյական պարտականություն՝ նվազեցնելու նման իրադարձության կրկին երբևէ տեղի ունենալու հնարավորությունը», - ասել է փոխնախագահ Բայդենը:
Նախագահ Օբաման և փոխնախագահ Բայդենը օրինագիծը ստորագրել են՝ «Սենդի Հուք» դպրոցի ողբերգության զոհերի ընտանիքների անդամների և ողբերգությունից հետո ԱՄՆ-ի նախագահին նամակներ հղած երեխաների ներկայությամբ:
ԱՄՆ-ի նախագահը համոզվածություն է արտահայտել, որ երեխաներին պաշտպանելու հարցը չպետք է բաժանարար գիծ դառնա:
«Սենդի Հուք տարրական դպրոցում 20 թանկագին երեխայի և վեց խիզախ մեծահասակի կյանքը խլելուց հետո մեկ ամսվա ընթացքում ստացվել են հաղորդագրություններ, որոնց համաձայն ավելի քան 900 ամերիկացի զոհվել է նրանց ուղղությամբ արձակված կրակից՝ 900 մարդ անցյալ ամսվա ընթացքում: Եվ եթե հապաղենք, ապա այս թիվը գնալով կաճի», - ասել է նախագահը, որը ստորագրել է 23 հրամանագիր, որոնց թվում են զենքի գնորդի կենսագրականի ստուգման համակարգի բարելավման, դպրոցների և կրոնական հաստատությունների արտակարգ իրավիճակի պլանների կատարելագործման, ինչպես նաև հրազենի կիրառմամբ բռնությունների հետ կապված հոգեկան առողջության խնդիրների լուծման վերաբերյալ հրամանագրերը:
Նախագահ Օբաման այնուամենայնիվ նշել է, թե հարգում է հրազենի սեփականության իրավունք տվող Միացյալ Նահանգների սահմանադրության երկրորդ փոփոխությունը, և դիմել է բոլոր ամերիկացիներին, ներառյալ հրազենի պատասխանատու սեփականատերերին, բռնությունների վերահսկման արդյունավետ միջոցները սատարելու կոչով:
ԱՄՆ-ի հրազենի սեփականատերերի ազգային ասոցիացիան սակայն մեղադրել է նախագահ Օբամային սահմանադրության երկրորդ փոփոխության դեմ «գրոհ» իրականացնելու մեջ և խոստացել է պայքարել հրազենի վերահսկմանն ուղղված օրենսդրության դեմ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջոցով:
Նախագահ Օբաման իր հերթին նշել է, թե գիտակցում է, որ հրազենի կիրառմամբ բռնությունները դադարեցնելուն ուղղված պայքարը դժվարին կլինի՝ կանխատեսելով, որ այս պայքարի հակառակորդները կխոսեն «ազատության դեմ ուղղված բռնակալական զանգվածային հարձակման մասին» և կփորձեն խոչընդոտել ողջամիտ բարեփոխումների իրականացումը: