Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը ներողություն է խնդրել Լեհաստանի նախագահից


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «ափսոսանք» է հայտնել Լեհաստանում մեծ վրդովմունքի պատճառը դարձած խոսքում ակամա վրիպում կատարելու համար:

Նախագահ Օբաման այս շաբաթվա սկզբին Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսներից մեկին հարգանքի տուրք մատուցելու ընթացքում օգտագործել է «լեհական մահվան ճամբար» արտահայտությունը՝ որպես պատերազմի ընթացքում Լեհաստանում ֆաշիստական մահվան ճամբար այն հիշատակելու փոխարեն:

ԱՄՆ-ի նախագահ Օբաման հայցել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի ներողամտությանը՝ նշելով, որ այս և ապագա սերունդները պետք է իմանան ճշմարտությունը մահվան ճամբարների մասին:

Լեհաստանի նախագահ Կոմորովսկին բարձր է գնահատել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի նամակը:

Լեհաստանի պաշտոնյաները շատ զգայուն են վերաբերվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ազգությամբ լեհ անձանց կողմից մահվան ճամբարների ստեղծման մասին հաղորդագրություններին: «Օսվենցիմ» և «Տրեբլինկա» մահվան ճամբարները Լեհաստանի տարածքում ստեղծվել են ֆաշիստների կողմից, և Լեհաստանը որևէ դեր չի ունեցել այս ճամբարների կառավարման մեջ:

XS
SM
MD
LG