Մատչելի հղումներ

Օբաման նախատեսում է նվազեցնել ԱՄՆ-ի կախվածությունը ներմուծվող նավթից


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համաձայն, Միացյալ Նահանգները կարող է մինչև 2025 թվականը գրեթե մեկ երրորդով նվազեցնել կախվածությունը ներմուծվող նավթից։

Օբաման իր ամենշաբաթյա ուղերձում նշել է, որ առավել մաքուր վառելանյութի օգտագործմանն անցնելը նպաստելու է նավթի գների կայունացմանը։

Նրա առաջարկած նոր «Էներգետիկայի անվտանգ ապագայի հայեցակարգ»-ի համաձայն, ԱՄՆ-ում անհրաժեշտ է նաև զարգացնել նավթի որոնման աշխատանքները։

ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է զարգացնել վառելիքն արդյունավետ օգտագործող մեքենաների արտադրությունը։

Բացի դրանից, Օբաման նշել է, որ արտասահմանից ներմուծվող վառելիքի պահանջարկի նվազեցման արդյունքում կարող է նվազել շրջակա միջավայրի աղտոտվածությունը։

XS
SM
MD
LG