Մատչելի հղումներ

Արտաքին շուկաների կարևորությունը ԱՄՆ-ի տնտեսության համար


Արտաքին շուկաների կարևորությունը ԱՄՆ-ի տնտեսության համար
Արտաքին շուկաների կարևորությունը ԱՄՆ-ի տնտեսության համար

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի արտաքին շուկաներում հաջողության հասնելն առանցքային է ԱՄՆ-ում տնտեսական իրավիճակը բարելավելու համար:

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահը նշել է, որ արտասահմանյան շուկաներ մուտք գործելու հարցը եղել է Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյի հետ այս շաբաթվա ընթացքում կայացած հանդիպման հիմնական նպատակներից մեկը։

Չինաստանի նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի իր երկիրը ԱՄՆ-ում կատարելու է 45 միլիարդ դոլարի ներդրում, ինչի արդյունքում Միացյալ Նահանգներում ստեղծվելու է 235 հազար աշխատատեղ։

Իր խոսքում, որպես ԱՄՆ-ի արտահանման բարելավման նշան, Օբաման հիշատակել է նաև Հարավային Կորեայի և Հնդկաստանի հետ վերջերս կնքված պայմանագրերը։

Երկրի տնտեսական զարգացումը և աշխատատեղերի ստեղծումը լինելու են ԱՄՆ-ի նախագահի ամենամյա ուղերձի հիմնական թեմաները։

XS
SM
MD
LG