Մատչելի հղումներ

Օբամա. «Նոր տարում առավել կարևոր է լինելու կողմերի գործընկերությունը»

Օբամա. «Նոր տարում առավել կարևոր է լինելու կողմերի գործընկերությունը»
Օբամա. «Նոր տարում առավել կարևոր է լինելու կողմերի գործընկերությունը»

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի նոր տարում դեմոկրատներն ու հանրապետականները պետք է միասին ստանձնեն պատասխանատվությունը երկրի առաջընթացի համար։

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման ասել է, որ ներկայիս ամենակարևոր խնդիրը տնտեսական ճգնաժամը հաղթահարելն է, սակայն օրենսդիրները պետք է միասին աշխատեն նաև երկրի տնտեսության երկարաժամկետ հզորությունը և մրցունակությունը պահպանելու ուղղությամբ։

Նա ասել է նաև, որ պատրաստ է աշխատել մի քանի օրից իր աշխատանքը մեկնարկող նոր Կոնգրեսի ցանկացած ներկայացուցչի հետ, ով կառաջարկի և կսատարի երկրի համար պիտանի օրենքների ընդունումը։

Նախագահ Օբամայի համաձայն, նոր տարում իր աշխատանքը նվիրված կլինի երկրի տնտեսության աճի ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու միջին դասի ընդլայնմանը։

This item is part of
XS
SM
MD
LG