Մատչելի հղումներ

Օբամա. «Չորս տարվա ընթացքում ԱՄՆ-ի ընտրողների տնտեսական վիճակը չի բարելավվել»


Օբամա. «Չորս տարվա ընթացքում ԱՄՆ-ի ընտրողների տնտեսական վիճակը չի բարելավվել»
Օբամա. «Չորս տարվա ընթացքում ԱՄՆ-ի ընտրողների տնտեսական վիճակը չի բարելավվել»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, թե չի համարում, որ 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում ինքը առաջատար կլինի և հաղթանակ կտանի այդ ընտրություններում:

«Էյ-Բի-Սի Նյուզ» ընկերությանը երեքշաբթի օրը տված իր հեռուստատեսային հարցազրույց հարցազրույցում նախագահ Օբաման ասել է, որ տնտեսական անկայուն իրավիճակի պատճառով ինքը կարծում է, որ երկրորդ անգամ նախագահ ընտրվելու իր հնարավորությունն այնքան էլ մեծ չէ:

Նախագահ Օբաման հարցազրույցում նշել է, թե չի համարում, որ ամերիկացիների հիմնական մասի տնտեսական վիճակը չորս տարվա ընթացքում բարելավվել է:

Ընդունելով, որ երկրում 9,1 տոկոս կազմող գործազրկության մակարդակը չափազանց բարձր է՝ նախագահ Օբաման այնուամենայնիվ պաշտպանել է իր տնտեսական քաղաքականությունը՝ ասելով, որ իր վարչակազմը «առաջընթաց է գրանցել՝ տնտեսությունը կայունացնելու գործում»:

Նախագահ Օբամայի հետ հարցազրույցը վարած «Էյ-Բի-Սի Նյուզ» ընկերության թղթակից Ջորջ Ստեֆանոպուլոսը հարցազրույցի ընթացքում մեջ է բերել վերջերս անցկացված մի հարցազրույց, որի արդյունքների համաձայն ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ Օբաման պարտություն է կրելու 2012 թվականի նախագահական ընտրություններում:

«Էյ-Բի-Սի Նյուզ» ընկերությանը տված հարցազրույցում նախագահ Օբաման շեշտել է ազգային անվտանգության հարցում իր վարչակազմի ունեցած հաջողությունները՝ նշելով, որ իր վարչակազմն ավելի մեծ հաջողությունների է հասել «ալ-Քայիդա»-ին հաղթելու գործում, քան այն հնարավոր էր եղել իրականացնել վերջին տասը տարվա ընթացքում: Նրա համաձայն, «ալ-Քայիդա»-ի առաջնորդներ Օսամա բին Լադենին և Անվար ալ-Ավլաքիին ոչնչացնելուց հետո ահաբեկչական այս կազմակերպությունը թուլացել է:

Հարցազրույցում անդրադառնալով հանրապետական կուսակցության օրենսդիրների հետ քաղաքական վերջերս տեղի ունեցող առճակատման, Օբաման ընդունել է, որ «վերջին մի քանի ամսվա ընթացքում իր և հանրապետական կուսակցության ներկայացուցիչների միջև հարաբերությունները լարված են եղել»: Նախագահը նաև քննադատել է հանրապետական օրենսդիրներին կուսակցությունների միջև քաղաքական համագործակցություն իրականացնելու ցանկություն չունենալու մեջ՝ ասելով, որ «հանրապետականները գերադասել են կառավարման հարցում ծայրահեղ մոտեցում որդեգրել»:

Օբաման շարունակում է կոչ անել ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդներին ընդունել Միացյալ Նահանգներում աշխատատեղերի ավելացման ուղղված 447 միլիարդ դոլար արժողությամբ օրինագիծը՝ ասելով, որ այն հնարավորություն կտա աշխատանքով ապահովել 1,9 միլիոն մարդ, սակայն հանրապետական օրենսդիրները կարծիք են հայտնել, թե չեն ընդունի այս օրինագիծը ամբողջությամբ:

XS
SM
MD
LG