ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորում է ժողովրդին համոզել Կոնգրեսի անդամներին եկամտահարկերի կրճատումը շարունակելու համար, ինչը նրա խոսքերով, անցյալ տարի յուրաքանչյուր ընտանիքի համար կազմել է միջին հաշվով 1ՕՕՕ դոլարի խնայողություն։
Ելույթ ունենալով Փենսիլվանիա նահանգում՝ Օբաման ասել է, թե հարկերի կրճատումն անցյալում արժանացել է Կոնգրեսի երկու կուսակցությունների հավանությանը։ Նա այնուհետեւ մեջբերում է կատարել Սենատում հանրապետականների ղեկավարի խոսքերից, որն ասել էր, թե հարկերի կրճատումը մեծ գումարներ է խոստանում ձեռնարկություններին եւ անհատներին։
Օբամայի այս ելույթից մեկ օր առաջ աշխատանքային շուկայում գրանցվել էր գործազրկության կրճատում եւ տնտեսության մասնավոր ճյուղում անցյալ ամսվա ընթացքում 12Օ հազար նոր աշխատատեղերի գրանցում։ Օբամայի խոսքերով, հարկերի կրճատումը կնպաստի այս գործընթացի շարունակությանը։
Նա հորդորում է, որ մինչեւ հարկերի կրճատումը երկարացնելու մասին որոշում կայացնելը, Կոնգրեսը չանցնի արձակուրդի։