Մատչելի հղումներ

Նախագահ Օբամա. «Տնտեսության վերականգնման արդյունքում աշխատատեղերի թիվն ավելանում է»


Նախագահ Օբամա. «Տնտեսության վերականգնման արդյունքում աշխատատեղերի թիվն ավելանում է»
Նախագահ Օբամա. «Տնտեսության վերականգնման արդյունքում աշխատատեղերի թիվն ավելանում է»

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «տնտեսության վերականգնման արդյունքում մեծանում է աշխատատեղերի թիվը»։

«Էն–Բի–Սի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահն ասել է, որ երկրի մասնավոր հատվածում արդեն ութ ամիս է, ինչ աշխատատեղերի թիվն անընդհատ աճում է։ Սակայն նա նշել է, թե խնդիրը նրանում է, որ ԱՄՆ–ը պետք է «լրացնի շատ մեծ բաց», որը ստեղծվել է տնտեսական ճգնաժամի ընթացքում կորսված աշխատատեղերի չափազանց մեծ թվով։

Ներկայումս ԱՄՆ–ում գործազրկության մակարդակը կազմում է 9,6 տոկոս։

Նախագահ Օբաման ասել է, որ իր վարչակազմի աշխատանքը կենտրոնացած է երկրում աշխատատեղերի թիվն ավելացնելու վրա։

Երկուշաբթի օրն ավելի ուշ Օբաման ստորագրել է օրենք, որով, իր խոսքերով, նվազեցվելու են փոքր ձեռնարկությունների կողմից վճարվող հարկերը և նրանց համար հասանելի են դառնալու ավելի մեծ թվով վարկեր։

Հարցազրույցի ընթացքում նախագահ Օբաման անդրադարձել է նաև կրթության հարցին՝ ասելով, որ ԱՄՆ–ի դպրոցականների համար խիստ անհրաժեշտ է աշխարհի մակարդակով մրցունակ մնալ։

Նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որ նպատակ ունի աշխատանքի ընդունել բնագիտություն, մաթեմատիկա, տեխնոլոգիա և ճարտարագիտություն առարկաների 10 հազար ուսուցիչ։

Նախագահն ավելացրել է, որ և՛ աշակերտների, և՛ ուսուցիչների աշխատանքի համար պետք է սահմանվեն առավել բարձր չափանիշներ։

XS
SM
MD
LG