Մատչելի հղումներ

Բախումներ Օկլենդ քաղաքում` ցուցարարների և ոստիկանների միջև


Բախումներ Օկլենդ քաղաքում` ցուցարարների և ոստիկանների միջև

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օկլենդ քաղաքում հինգշաբթի օրը ոստիկանության և «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների պատճառով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել առնվազն չորս ցուցարար:

«Ասոշիեյթիդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման մասնակիցների հետ բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել նաև ոստիկանության մի քանի ծառայող, որոնց ստացած վնասվածքները սակայն ծանր չէին:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օկլենդ քաղաքի նավահանգստի աշխատանքը դադարեցնելուն ուղղված ցույցը, որը նպատակ է հետապնդել ցուցադրելու, թե ինչ տարածքում է գտնել «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժումը, ավարտվել է ոստիկանության հետ բախումներով այն բանից հետո, երբ ոստիկանության հատուկ ուժերն այս գիշերվա ընթացքում ձերբակալել են մեկ տասնյակից ավելի ցուցարարներ, որոնք մուտք են գործել դատարկ շենքեր, կոտրել քաղաքի կենտրոնում գտնվող շենքերի պատուհանները և հրդեհներ առաջացրել իրենց ճանապարհին:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ցուցարարները նետել են բետոնի բեկորներ, մետաղե խողովակներ, ինչպես նաև դյուրավառ հեղուկով լցված շշեր:

«Խաղաղ շարժումն այժմ պարզապես քաոսի է վերածվել», - ասել է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը:

Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Լոս Անջելեսում և այլուր անցկացվել են փոքրածավալ ցույցեր, որոնց մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Օկլենդի ցուցարարներին:

XS
SM
MD
LG