Մատչելի հղումներ

«Օբաման վերահսկում է «ալ-Քաիդա»-ի գործակալների վերացման ցուցակը»


«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերահսկում է «ալ-Քաիդա»-ի գործակալների վերացման ցուցակը, որոնց սպանություններն իրականացվում են անօդաչու օդանավերի միջոցով»:

Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է «Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթը, որի համաձայն վերացման ենթակա ահաբեկիչների ցուցակը, ինչպես նաև նրանց ուղղությամբ իրականացվող հարձակումների հույժ գաղտնի գործընթացի մասին տեղեկություններն անձամբ վերահսկվում են ԱՄՆ-ի նախագահի կողմից:

Օրաթերթի վկայությամբ, այս գործընթացի համաձայն հարձակման իրականացման գոտում գտնվող զորակոչային տարիքի ցանկացած տղամարդ համարվում է զինյալ՝ բացի այն դեպքերից, երբ հետախուզական տվյալներն այլ բան են հաղորդում:

Հաղորդագրության համաձայն, Եմենում և Սոմալիում անօդաչու օդանավերի միջոցով իրականացվող բոլոր հարվածները, ինչպես նաև Պակիստանում իրականացվող բարձր ռիսկայնության հարձակումներն իրականացվում են նախագահ Օբամայի հավանությամբ:

«Նյու Յորք Թայմս»-ի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի որոշ պաշտոնյաներ սակայն վերապահումով են վերաբերվում «սպանությունների ցուցակին», ինչպես նաև վարչակազմի կողմից մարտիկների և քաղաքացիական զոհերի հաշվառման մեթոդաբանությանը:

XS
SM
MD
LG