ԱՄՆ-ի հետախուզությունը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ տասը ամիս առաջ «Ալ Քաիդայի» մասնաճյուղ «Ջաբհաթ ալ նուսրան» շատ էր թուլացել, այժմ այն առաջնային դեր է ստանձնել Սիրիայում:
Միացյալ Նահանգների հետախուզության աշխատակիցը խնդրելով իր անունը չհրապարակել, ասում է, թե ՝՝Նուսրայի ճակատը՛՛ Սիրիայի հակամարտությունն օգտագործում է «Ալ Քաիդայի» նպատակներն առաջ տանելու համար։ Ինչը նշանակում է, որ երկու այս խմբավորումները շարունակելու են սերտանալ միմյանց։
Կան հիմքեր ասելու համար, որ խմբավորումն ունի է՛լ ավելի հզորանալու հնարավորություններ։ Ջաբհաթ ալ Նուսրայի համար շրջադարձային եղավ Դեր Էլ Զորի ամրացված շրջանի լքումը՝ խուսափելով ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման հետ բախումներից:
Սակայն «Ալ Նուսրա» խմբավորումը չքանալու փոխարեն ավելի մեծացավ Սիրիայի հյուսիսում՝ իր մեջ ընդգրկելով այլ ջիհադական խմբերի, որոնք չէին ենթարկվում «Իսլամական պետությանը»՝ անգամ հաստատելով իսլամական դատարան տարբեր խմբավորումների միջև և միավորելով դրանց ընդդեմ նախագահ Ասադի:
Միևնույն ժամանակ «Նուսրայի» ղեկավարները նպատակ դրեցին նոր, բայց ավելի փոքր հենակայան ստեղծել Սիրիայի արեւտմտյան հատվածում գտնվող Իդլիբ նահանգում։
Ըստ Հակածայրահեղական ծրագրի հետազոտող Ջուլի Շեյնի՝ «Նուսրայի ճակատը» և նրա դաշնակիցները կարողացան իրենց վերահսկողությունը տարածել և հզորանալ:
Չնայած այն հզորանում է, ԱՄՆ-ի հետախուզության պաշտոնյաները համոզված են, որ այն դեռ այնքան հզոր չէ, որքան նրա մրցակից «Իսլամական պետություն» խմբավորումը: Ըստ գնահատականների, «Նուսրան» այս տարվա սկզբին ուներ 5000 մարտիկ, մինչ դեռ «Իսլամական պետություն» խմբավորումը՝ մոտ երեսուն հազար գրոհային:
Սակայն թվերը կարող են ապակողմնորոշիչ լինել, հատկապես «Նուսրայի» դեպքում, որը մեծ կարևորություն է տալիս ռազմական գաղտնապահությանը:
«Նուսրան» իր գործունեության տարածքը փոխել է, նոր վայրում ձեռքբերելու համար հզոր ցանց ու իրեն կցելու կամ առընթեր դարձնելու մի շարք ավելի մանր կազմակերպություններ:
Ըստ Պատերազմի ուսումնասիրության կենտրոնի վերլուծաբան Ջենիֆեր Քաֆարելլայի՝ հենց այդ ցանցերի հզորությունն է, որ «Նուսրային» հնարավորություն է տվել ուժեղանալ:
Ըստ Քաֆարելլայի՝ համագործակցելով մեծ խմբերի հետ, ինչպիսին է օրինակ Ահրար ալ Շամ խմբավորումը, «Նուսրան» ստանձնում է հատուկ գործողությունների պատասխանատվությունը՝ օգտագործելով իր մարտիկների բարձր պատրաստվածության և փորձառու լինելու հանգամանքը: «Նուսրան» մյուս խմբերի կողմից կարևորվում է հենց այդ առումով:
Ըստ վերլուծաբանների՝ ակնհայտ է, որ այս խմբավորման հաջողությունը Ասադի դեմ վերածվել է ռեսուրսներ ստանալու գրավականի. նրանք ֆինանսավորվում ու հանդերձանք են ստանում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի նման երկրների կողմից: