ԱՄՆ առողջապահության համակարգի բարեփոխումների մասին նոր օրենքը պահանջում է, որ բոլորն ունենան առողջապահական ապահովագրություն:
ԱՄՆ-ում որակավորում ստացած բուժքույրն այն բուժքույրն է, ով ստացել է բուժքույրի բարձրագույն կրթություն և կարող է աշխատել անմիջապես հիվանդի հետ` առանց բժշկի վերահսկողության, ինչպես նաև դուրս գրել դեղատոմսեր: Սա նշանակում է, որ նախկինում ապահովագրություն չունենալու պատճառով բժշկի չդիմողները թեթև հիվանդությունների դեպքում կդիմեն առաջնային օգնության բժիշկներին: Սակայն առաջնային օգնության բժիշկների պակաս կա, որն էլ հուսով են լրացնել որակավորված բուժքույրերը:
“Որակավորված բուժքույրի գործառույթները շատ չեն տարբերվում բժիշկների գործառույթներից: Մեր դասընթացները վերաբերում են մարմնի տարբեր համակարգերին, դրանք նույն դասերն են, ինչ բժիշկներինը”,-բացատրում է Արլինգթընի անվճար կլինիկայի որակավորված բուժքույր Մաուրա Քոնսթանսը:
Նրանք սովորում են ախտորոշել և բուժել ընդհանուր հիվանդություններ` մրսածություն, և խրոնիկ խնդիրներ` շաքարախտ և սրտային հիվանդություններ: Զննում են հիվանդին և առաջարկում բուժման ծրագիր, դուրս գրում դեղատոմսեր:
Երկար տարիների որակավորված բուժքույրի դերն առողջապահության համակարգում զգալի է եղել, հատկապես այն շրջաններում, ուր բժիշկների պակաս կար:
“Չի բավարարում նաև ծերերին խնամող անձնակազմը: Բուժքույրերի վերապատրաստման դասընթացի շրջանակներում ուսուցանվող համայնքային առողջապահությունը տրամադրում են որակավորված բուժքույրերը”,- ասում է Որակավորված բուժքույրերի ամերիկյան ակադեմիայի տնօրեն Յան Թաուերսը: “Առաջնային օգնություն տրամադրողների պահանջ կլինի: Համակարգը որակավորված բուժքրոջ ծառայություններն ամբողջությամբ չի օգտագործել: Նրանք բարձր որակավորում ունեն, և նրանց միջոցով կարող ենք առաջնային բուժօգնություն ապահովել բոլորի համար”:
Որակավորված բուժքույրերի գործունեությունը կարգավորվում է նահանգային օրենսդրությամբ: Շատերն աշխատում են ընտանեկան բժիշկների վերահսկողությամբ: Առաջնային օգնության բժիշկների պակասի պայմաններում 28 նահանգ մտադիր է ընդլայնել որակավորված բուժքույրերի իրավասությունները` թույլ տալով հիվանդին ընդունել առանց բժշկի վերահսկողության և դուրս գրել այնպիսի դեղատոմս, ինչպիսին մորֆինն է:
Սակայն Ամերիկյան բժշկական ընկերակցությունը կարծիքով գերադասելի է ավելի շատ առաջնային բուժօգնության բժիշկներ պատրաստել, քանի որ տրամադրվող բուժ ծառայության որակը կնվազի, եթե բժիշկների պակասը լրացվի որակավորված բուժքույրերով: Սակայն դժվար է, քանի որ առաջնային բուժօգնություն տրամադրողները զգալիորեն քիչ են վարձատրվում:
Ուսումնասիրությունների համաձայն` որակավորված բուժքույրերը կարողանում են ճիշտ որոշում կայացնել, թե երբ հիվանդին ուղղեն հատուկ խնամքի, բացի այդ` հիվանդներն ավելի հեշտ շփվում են նրանց, քան բժիշկների հետ:
Միևնույն ժամանակ` որակավորված բուժքույրերն ավելի ցածր են վարձատրվում, քան բժիշկները, ինչը նշանակում է, որ քույրերի ծառայություններն ավելի մատչելի են: