Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Նուլանդը ուղևորվում է Կիև


Ուկրաինայի մայրաքաղաքում Վիկտորիա Նուլանդը հանդիպումներ կունենա Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ

Միացյալ Նահանգների արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հինգշաբթի օրը կժամանի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքիի համաձայն, այցի ընթացքում Վիկտորիա Նուլանդը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, երկրի ներքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարայի, ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և գործարար ոլորտի առաջնորդների հետ:

Արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է սատարել Ուկրաինայում անցումային կառավարության ձևավորմանը տանող քաղաքական գործընթացը:

Ընդունելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի ժամանակավոր կառավարութունը, ի տարբերություն ընտրված կառավարությանը, չի չկարողանալու օգտվել Արևմուտքի ֆինանսական օգնությունից՝ Փսաքին ասել է. «Այն բոլոր հարցերում, որոնք վերաբերում են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվող օգնությանը, մենք հորդորում ենք Ուկրաինային հետևել երկրի տնտեսական առողջացմանը տանող ճանապարհին»:
XS
SM
MD
LG