Մատչելի հղումներ

Նուլանդը հորդորել է Մոսկվային սատարել Ուկրաինա ԵԱՀԿ-ի առաքելության գործուղումը


Ռուսատանի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել «Մեծ ութնյակի» անդամ Արևմուտքի պետությունները՝ Ուկրաինայում ծավալված ճգնաժամի պատճառով Սոչիում այս տարվա հունիսին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները դադարեցնելու պատճառով

ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը երկուշաբթի օրը հորդորել է Ռուսաստանին սատարել Ուկրաինա ԵԱՀԿ-ի առաքելության գործուղումը՝ ռազմական լարված իրավիճակի սրությունը նվազեցնելու նպատակով:

Այս հայտարարությամբ Վիկտորիա Նուլանդը հանդես է եկել Վիեննայում անցկացված ԵԱՀԿ-ի հանդիպման ժամանակ, որի ընթացքում նշել է, որ Ուկրաինա մոնիթորինգի նման առաքելության ուղարկման հարցի շուրջ առկա է լայն համաձայնություն:

«Հորդորում ենք Ռուսաստանին միանալ այս համաձայնությանը, կատարել ճիշտ ընտրություն և հետ քաշել իր զինված ուժերը», - ասել է ԱՄՆ-ի փոխարտգործնախարարը՝ հավելելով. «Նախագահ Օբամայի և Պուտինի միջև անցկացված հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Օբաման հստակ նշել է, որ հույս ունի այս հարցի շուրջ մանրամասն քննարկումներ անցկացնելու, և նախագահ Պուտինը չի արգելափակել նման քննարկման անցկացման ճանապարհը, այնպես որ մենք կշարունակենք աշխատանքը, քանի որ դա է գործողությունների ճիշտ ուղին», - ասել է ԱՄՆ-ի փոխարտգործնախարարը:

Ռուսատանի իշխանությունները երկուշաբթի օրն իրենց հերթին խիստ քննադատության են ենթարկել «Մեծ ութնյակի» անդամ Արևմուտքի պետությունները՝ Ուկրաինայում ծավալված ճգնաժամի պատճառով Սոչիում այս տարվա հունիսին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները դադարեցնելու պատճառով:

Ռուսատանի արտգործնախարարության համաձայն, Սոչի հանգստավայրում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները դադարեցնելու մասին որոշումը «անհիմն է և վնաս է հասցնում ոչ միայն «Մեծ ութնյակին», այլև միջազգային ողջ հանրությանը»:
XS
SM
MD
LG