Միջուկային ոլորտը վերահսկող ՄԱԿ-ի գործակալությունը չորեքշաբթի օրը տեղեկացրել է, որ երկրում անհայտները «չափազանց վտանգավոր» ռադիոակտիվ նյութերով բեռնված մեքենա են առևանգել:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաղորդագրության համաձայն, Մեքսիկայի իշխանությունները տեղեկացրել են, որ բեռնատարը Տիխուանա քաղաքի հիվանդանոցից «կոբալտ-60» ռադիոակտիվ նյութի բեռը դեպի ռադիոակտիվ թափոնների պահպանման հաստատություն:
Ռադիոակտիվ թափոններ տեղափոխող բեռնատարի առևանգումը տեղի էր ունեցել մայրաքաղաք Մեխիկոյի մոտակայքում գտնվող բնակավայրերից մեկում:
ԱԷՄԳ-ի համաձայն, «կոբալտ-60» պարունակող թափոնները տեղափոխող բեռնատարի առևանգման ժամանակ ռադիոակտիվ նյութերը եղել են պատշաճ էկրանավորված, սակայն էկրանավորված փաթեթավորումից հեռացնելու կամ փաթեթավորումը վնասելու դեպքում դրանք կարող են չափազանց վտանգավոր դառնալ:
Միջուկային ոլորտը վերահսկող ՄԱԿ-ի գործակալության համաձայն, Մեքսիկայի իշխանությունները մեկնարկել են ռադիոակտիվ նյութերը հայտնաբերելուն ուղղված որոնողական աշխատանքները: ԱԷՄԳ-ը Մեքսիկայի իշխանություններին առաջարկել է իր աջակցությունը՝ ռադիոակտիվ թափոնների հայտնաբերման գործում: