Մատչելի հղումներ

Նորվեգացի ահաբեկիչը հարցաքննվել է զինյալների խմբավորմանն անդամակցության մասին


Նորվեգիայում 77 մարդու սպանությունն իրականացրած ահաբեկիչը չորեքշաբթի օրը «հիասթափություն է ապրել»` հարցաքննվելով իր կողմից անդամակցած զինյալների խմբավորման մասին:

Անդերս Բեհրին Բերյվիկը անցյալ տարի իրականացված սպանդի շուրջ դատավարության երրորդ օրվա ընթացքում նշել է, թե 2001 թվականին օժանդակել է «Տամպլիերների միաբանության» ստեղծմանը` մեղադրելով դատախազին խմբավորման իրական գոյության վերաբերյալ «կասկած սերմանելու մեջ»:

Բրեյվիկը հույս է հայտնել, որ մեղադրող կողմը «ավելի քիչ կկենտրոնանա» իրեն ծաղրելու վրա` փոխարենը կենտրոնանալով դատաքննության առարկայի վրա: Նա հրաժարվել է մանրամասներ տրամադրել 2001 թվականին Լիբերիայում ազգությամբ սերբ ազգայնական զինյալի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ:

33-ամյա Բրեյվիկը երեքշաբթի օրն իր կողմից իրականացվող սպանդը որպես «կանխարգելիչ» է նկարագրել` ասելով, որ այն իրականացվել է քաղաքացիական պատերազմի կանխարգելման համար, և որ ինքը կրկին կիրականացներ սպանությունները: Նա ասել է նաև, որ իր կողմից կատարված հարձակման միջոցով պաշտպանել է Նորվեգիան:

Բրեյվիկի դատավարությունը կտևի 10 շաբաթ:

Նորվեգացի ահաբեկիչը երկուշաբթի օրը մեկնարկած դատավարության ընթացքում ընդունել է անցյալ տարվա հուլիս ամսին 77 մարդու սպանդն իրականացնելու փաստը, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, թե իր գործողությունները պայմանավորված են եղել ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ:

Անդերս Բեհրին Բերյվիկը ընդունել է անցյալ տարվա հուլիսի 22-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում պայթուցիկով բեռնված մեքենայի միջոցով պայթյունի, ինչպես նաև մայրաքաղաքից դուրս գտնվող Ուտոյա կղզում կազմակերպված երիտասարդական ճամբարում սպանդի իրականացման հանգամանքը:

Ահաբեկիչը, դիմելով դատարանին, ասել է, թե «ընդունում է կատարվածի փաստը, բայց ոչ իր քրեական պատասխանատվությունը»:

Նորվեգիայում մահապատիժն արգելված է, սակայն մեղավոր ճանաչվելու դեպքում Բրեյվիկը կարող է դատապարտվի ցմահ բանտարկության կամ կյանքը հոգեբուժարանում անցկացնելուն:

XS
SM
MD
LG