Մատչելի հղումներ

Նորվեգիան ընտրությունների արդյունքում կարող է խստացվել ներգաղթային օրենսդրությունը


Նորվեգիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ, վարչապետ Յենս Ստոլտենբերգը՝ քվեարկելիս
Նորվեգիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ, վարչապետ Յենս Ստոլտենբերգը՝ քվեարկելիս

Ընտրություններից առաջ անցկացված հասարակական կարծիքի հարցումները վկայում են այն մասին, որ ընտրությունների արդյունքում փոփոխության կենթարկվի երկրի կառավարության կազմը

Նորվեգիայում երկուշաբթի օրն անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում հնարավոր է աջ կենտրոնամետ ուժերի հաղթանակը, ինչը, իր հերթին, կարող է բերել երկրում ներգաղթային օրենսդրության խստացման:

Ընտրություններից առաջ անցկացված հասարակական կարծիքի հարցումները վկայում են այն մասին, որ ընտրությունների արդյունքում փոփոխության կենթարկվի երկրի կառավարության կազմը, իսկ հաղթանակ կարող են տանել պահպանողականների առաջնորդ Էրնա Զոլբերգի գլխավորած ուժերը:

Սպասվում է, որ Նորվեգիայի պահպանողականները կոալիցիոն կառավարություն կստեղծեն երկրի «Առաջընթաց» կառավարության հետ համատեղ, որը հանդես է գալիս ներգաղթային օրենսդրությունը խստացնելով կոչերով:

Նորվեգիայի ներկայիս ձախ կենտրոնամետ կառավարությունը, որը գլխավորում է Նորվեգիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Յենս Ստոլտենբերգը, իշխանության գլուխ է կանգնած 2005 թվականից:

Երկրի ներկայիս կառավարությանը քննադատում են աջակողմյան ծայրահեղական Անդերս Բեհրինգ Բրեյվիկի կողմից 2011 թվականին իրականացված 77 մարդու սպանությունը կանխելու հնարավորություն տվող միջոցներ ձեռնարկելու գործում թերանալու մեջ:
XS
SM
MD
LG