2005թ. Սուդանի կառավարության և Սուդանի ժողովրդի ազատագրման շարժման միջև կնքված Համապարփակ խաղաղության համաձայնագրով հիմնվեց Սուդանի Հարավային Կորդոֆան նահանգը: Հարավային Սուդանին սահմանակից այս վիճելի տարածքում իշխում են երկու կուսակցություններն էլ` անորոշության մեջ պահելով դրա 2 միլիոն բնակչության ճակատագիրը: Հարավային Կորդոֆանից մի քանի առաջնորդներ հուսով են Իլինոյ նահանգի Նորթուեսթըրն համալսարանում ձեռք բերած բանակցային և առաջնորդության հմտությունների շնորհիվ բարելավել իրենց նահանգի զարգացումը:
2005թ. Համապարփակ խաղաղության համաձայնագրով Հարավային Կորդոֆանին ինքնուրույնություն է տրվել: Սակայն ի տարբերություն Հարավային Սուդանի, որտեղ հունվարին կանցկացվի անկախության հանրաքվե, Հարավային Կորդոֆանի կարգավիճակը որոշվելու է “ժողովրդավարական խորհրդակցությամբ”:
“Վարչակատարածքային առումով Հարավային Կորդոֆան Հյուսիսի մասն է: Սակայն Նուբա լեռների ժողովուրդը մարտնչել է Հարավային Սուդանի ժողովրդի կողքին, ուստի քաղաքական առումով այն Հարավի մաս է”,- ներկայացրեց Ներուն Ֆիլիպ Այո Կուկուն:- “Հանրաքվեի դեպքում հաշվի է առնվում ամբողջ ժողովրդի քվեն: Խորհրդակցությանը մասնակցում են օրենսդրական մարմնի` խորհրդարանի ընտրված անդամները”:
Հարավային Կորդոֆանի քաղաքացիները նոյեմբերին կընտրեն օրենսիդրներին, ովքեր էլ կմասնակցեն խորհրդակցությանը:
Տասնամյակների պատերազմի պատճառով Սուդանի քաղաքական փոխըմբռնման միջավայրը զգայուն է: Այո Կուկուն ընդունում է, որ առաջնորդությունը լուրջ պարտավորություն է ենթադրելու:
“Հակամարտությունների լուծում, առաջնորդություն, քաղաքացիների ներգրավվածություն, ծրագրի կառավարում, այս ամբողջը լավ ղեկավարման խնդիրներ են”,-համոզված է Այո Կուկուն:
Նորթուսթըրն համալսարանի Ռոբերտա Բաֆեթի կենտրոնը ղեկավարում է Բրայըն Հենսընը: Նա ղեկավարում է նաև Նորթուսեթերին կողմից հովանավորված վեց-շաբաթյա ծրագիրը, որի նպատակը Հարավային Կորդոֆանից հինգ մասնակիցներին առաջնորդության դերին պատրաստելն է:
“Մեր նպատակն էր միասին հավաքել քաղաքական առաջնորդներին, ովքեր երկրում երկարատև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար մասնակցելու են բանակցային գործընթացների”:,-բացատրեց Հենսընը:
Մերի Ջեյմս Կուկու Անջելոն Հարավային Կորդոֆանի Պետական խորհրդարանի ակնառու անդամ է: Ծրագրին մասնակցելու նրա նպատակը կանանց իրավունքների պայքարում հմտությունները վարպետացնելն է: Նրա խոսքերով`
“Որպես կին իմ անելիքն ավելի շատ է: Հայտնի է, որ Նուբա լեռներում մարդիկ կրթված չեն, և մենք ցանկանում ենք փոքրացնել այդ մեծ ճեղքը”:
Սուդան վերադառնալով մասնակիցներին հսկայական աշխատանք է սպասվում: Հիմնական խնդիրներից է Հարավային Կորդոֆանի մարդահամարը, որը կօգնի քաղաքական առաջնորդներին ավելի լավ հասկանալ իրական բնակչությունն ու ժողովրդագրություն: Մարդահամարն ի վերջո կազդի խորհրդակցության արդյունքի և երկրի ապագայի վրա: