Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Իրաքի հյուսիսում


Պայթյուններ են տեղի ունեցել երկրի այն տարածքներում, որտեղ բարձր է լարվածությունը քրդական փոքրամասնության և Իրաքի կենտրոնական կառավարության միջև

Իրաքի հյուսիսում տեղի ունեցած բազմաթիվ պայթյունները դարձել են առնվազն տասը զոհի պատճառը:

Պայթյունները տեղի են ունեցել երկրի այն տարածքներում, որտեղ բարձր է լարվածությունը քրդական փոքրամասնության և Իրաքի կենտրոնական կառավարության միջև:

Պայթյուններից երկուսը երկուշաբթի օրը տեղի են ունեցել Քիրքուք նահանգի շիաներով բնակեցված Թուզ Խուրմաթու անվանումը կրող տարածքում: Եվս մեկ պայթյուն, այս մեկը՝ մեքենայում տեղադրված պայթուցիկների գործարկման միջոցով, իրականացվել է Մոսուլ քաղաքի մոտակայքում փոքրամասնությունների կողմից բնակեցված Շաբակ բնակավայրում:

Այս հարձակումներից մեկ օր առաջ առնվազն ինը զոհի պատճառը դարձած ռմբային հարձակումներ էին տեղի ունեցել Քիրքուք և Ջալուլա քաղաքներում:

Քիրքուքը Իրաքի ազգային բազմատարր կազմ ունեցող և նավթով հարուստ այն տարածքներից է, որտեղ բնակվող քրդերը ցանկանում են ինքնավար տարածք ստեղծել, սակայն այս տարածի նկատմամբ վերահսկողություն ցանկանում է հաստատել նաև թուրքմենների և արաբների կողմից վերահսկվող կենտրոնական կառավարությունը:
XS
SM
MD
LG