Մատչելի հղումներ

«Հյուսիսային Կորեայի հրթիռները կարող են խոցել ԱՄՆ-ը»


Հյուսիսային Կորեայի իշխանությունները զգուշացրել են երկրի զինանոցում մայրցամաքային Միացյալ Նահանգները խոցելու ունակություն ունեցող հրթիռներ ունենալու մասին

Հյուսիսային Կորեայի իշխանությունները զգուշացրել են երկրի զինանոցում մայրցամաքային Միացյալ Նահանգները խոցելու ունակություն ունեցող հրթիռներ ունենալու մասին:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները երեքշաբթի օրը տարածել են պաշտպանության ազգային հանձնաժողովի խոսնակի հայտարարությունը, որի համաձայն Փխենյանն իր զինանոցում ունի «հրթիռային ռազմավարական հնարավորություններ», որոնք կարող են խոցել ոչ միայն Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Գուամում գտնվող ամերիկյան ռազմակայանները, այլև մայրցամաքային Միացյալ Նահանգները:

Հյուսիսային Կորեան իրականացնում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու աշխատանքներ, սակայն նման հրթիռների փորձարկումները հաջողությամբ չեն ավարտվել: Չնայած այս պետությունն ունի Հարավային Կորեան և մերձավոր այլ պետություններ խոցելու հնարավորություն, փորձագետները չեն կարծում, որ այն կարող է խոցել Միացյալ Նահանգների մայրցամաքային տարածքը:

Այս հայտարարությունը դարձել է Փխենյանի առաջին հրապարակային արձագանքն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև ձեռք բերված համաձայնությանը, որով նախատեսվում է գրեթե երեք անգամ ավելացնել Սեուլի հրթիռային համակարգերի գործողության շառավիղը՝ միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակումից պաշտպանվելու նպատակով:

Նոր գործարքը թույլ կտա 300-ից մինչև 800 կիլոմետրի հասցնել Հարավային Կորեայի զինանոցում առկա հրթիռների գործողության շառավիղը, ինչը հնարավորություն կտա խոցել Հյուսիսային Կորեայի տարածքի ցանկացած մասում գտնվող թիրախներ:
XS
SM
MD
LG