Մատչելի հղումներ

Նոբելյան շաբաթը մեկնարկել է՝ բժշկության ոլորտում մրցանակի շնորհմամբ


Բժշկության ոլորտում այս տարի Նոբելյան մրցանակ ստացած բոլոր հետազոտողներն իրենց աշխատանքներն իրականացնում են Միացյալ Նահանգների համալսարաններում

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկլոհմում բժշկության ոլորտում 2013 թվականի Նոբելյան մրցանակի շնորհմամբ մեկնարկել է Նոբելյան շաբաթը:

Շվեդական թագավորական գիտությունների ակադեմիան Նոբելյան մրցանակ է շնորհել ամերիկացի հետազոտողներ Ջեյմս Ռոթմանին և Ռենդի Շեքմանին և գերմանացի Թոմաս Զյուդոֆին՝ կենդանի բջիջներում վեզիկուլյար տրանսպորտը կարգավորող մեխանիզմներն ուսումնասիրելու համար:

Բժշկության ոլորտում այս տարի Նոբելյան մրցանակ ստացած բոլոր հետազոտողներն իրենց աշխատանքներն իրականացնում են Միացյալ Նահանգների համալսարաններում:

Ջեյմս Ռոթմանը Յելի համալսարանի բջջային կենսաբանության ամբիոնի վարիչն է:

Ռենդի Շեքմանը Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի մոլեկուլյան և բջջային կենսաբանության պրոֆեսորը է, որը, բացի այդ, հետազոտություններ է իրականացնում Հովարդ Հյուզի անվան բժշկական ինստիտուտում:

Թոմաս Զյուդոֆը նույնպես հետազոտություններ է իրականացնում Հովարդ Հյուզի բժշկական համալսարանում, և, բացի այդ, Ստենֆորդի համալսարանում դասավանդում է մոլեկուլյաև և բջջային կենսաբանություն:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակը մեկնարկել է հեղինակավոր մրցանակի շնորհման շաբաթը, որի ընթացքում երեքշաբթի օրը հայտնի կդառնան ֆիզիկայի, չորեքշաբթի օրը՝ քիմիայի դափնեկիրները: Ըստ ավանդույթի, հինգշաբթի օրը շնորհվում է գրականության, իսկ ուրբաթ օրը՝ խաղաղության մրցանակը:

Նոբելյան շաբաթը կեզրափակվի Ստոկհոլմում հոկտեմբերի 14-ին՝ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի շնորհմամբ:

Այս տարի Նոբելյան յուրաքանչյուր մրցանակը կկազմի 8 միլիոն շվեդական կրոն (1 միլիոն դոլար):
XS
SM
MD
LG