Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ է ճանաչել գիտնականներ Մարտին Կարպլուսին, Մայքլ Լևիտին ու Արի Վարշելին:
Գիտնականներին Նոբելյան մրցանակ է շնորհվել՝ քիմիական բարդ համակարգերի բազմամասշտաբ մոդելների մշակման համար:
Նոբելյան մրցանակը, որը կազմում է 1,25 միլիոն դոլար, հավասարաչափ կբաշխվի Կարպլուսի, Լևիտի և Ուարշելի միջև:
Ծնունդով ավստրիացի Մարտին Կարպլուսը դասավանդում է Ստրասբուրգի և Հարվարդի համալսարաններում: Հարավային Աֆրիկայից Մայքլ Լևիտը հետազոտություններ է իրականացնում Ստենֆորդի համալսարանում, իսկ Իսրայելից Արի Վարշելը համագործակցում է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետ:
Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են նախօրեին ճանաչվել Ֆրանսուա Էնգլերտն ու Փիթեր Հիգսը։ Մրցանակը շնորհվել է գիտնականներին՝ «ենթաատոմային մասնիկների զանգվածի առաջացումը հասկանալու մեխանիզմի տեսական հայտնագործության համար»:
Երկու գիտնականները հայտնի են «Հիգսի բոզոնի» կամ «Աստծո մասնիկի» հայտնագործության համար, որը հիմնավորում է մասնիկների ֆիզիկայի հիմնարար հասկացությունը՝ այսպես կոչված «Հիգսի դաշտը», որն իր հերթին հիմնավորում է ատոմների գոյությունը:
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Նոբելյան շաբաթը երկուշաբթի օրը մեկնարկել է բժշկության ոլորտում 2013 թվականի Նոբելյան մրցանակի շնորհմամբ: Բժշկության ոլորտում մրցանակը շնորհվել է ամերիկացի հետազոտողներ Ջեյմս Ռոթմանին և Ռենդի Շեքմանին և գերմանացի Թոմաս Զյուդոֆին՝ կենդանի բջիջներում վեզիկուլյար տրանսպորտը կարգավորող մեխանիզմներն ուսումնասիրելու համար:
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հինգշաբթի օրը կշնորհի գրականության, իսկ ուրբաթ օրը հայտնի կդառնա Նոբլեյան խաղաղության մրցանակի դափնեկիրը:
Նոբելյան շաբաթը կեզրափակվի Ստոկհոլմում հոկտեմբերի 14-ին՝ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի շնորհմամբ: