Մատչելի հղումներ

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է դարձել չինացի իրավապաշտպանը


Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է դարձել չինացի իրավապաշտպանը
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է դարձել չինացի իրավապաշտպանը

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է դարձել չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն՝ «Չինաստանում մարդու իրավունքների հիմնարար տևական ոչ բռնի պայքարի համար»:

Այդ մասին հայտնել է Օսլոյում Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովը` ասելով, որ «հանձնաժողովը միշտ հավատացած է եղել, որ մարդու իրավունքները և խաղաղությունը փոխկապակցված են»:

Անցյալ տարվա դեկտեմբեր ամսին Լյուն դատապարտվել է 11 տարվա բանտարկության` պետական իշխանության տապալում հրահրելու մեղադրանքով: Նա դատապարտվել է Չինաստանի իշխանություններին ուղղված քաղաքական բարեփոխումներ իրականացնելու կոչի համահեղինակ լինելու և ստորագրելու համար:

Նոբելյան հանձնաժողովը նշել է, որ Լյուի հանդեպ կիրառվող խիստ պատիժը նրան դարձրել է Չինաստանում մարդու իրավունքների համար պայքարի «հիմնական խորհրդանիշը»:

Չինաստանի կառավարությունը, Լյուին անվանելով «հանցագործ», հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն նրան մրցանակ շնորհելով Նոբելյան Խաղաղության կոմիտեն խախտում է իր իսկ սկզբունքները:

XS
SM
MD
LG